Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հանդիպում փնտրեց Վլադիմիր Պուտինի հետ՝ շարունակելու համար խաբել իր հայրենակիցներին Ռուսաստանի հետ թվացյալ լավ հարաբերություններով․ Կոնստանտին Զատուլին

Ապրիլ 04,2026 10:37 Share

Նախևառաջ, արժե ըստ արժանվույն գնահատել Կրեմլում այն մարդկանց հումորի զգացումը, որոնք համաձայնեցին հանդիպել ապրիլի 1-ին՝ սուտ ասելու օրը։ Այլ կերպ ասած, նրանք Փաշինյանին ինքնաբացահայտվելու հնարավորություն ընձեռեցին։ Փաշինյանի բախտը բերել էր, քանի որ նրան Կրեմլում ընդունեց Պուտինը, այլ ոչ թե Թրամփը՝ Սպիտակ տանը։ Որովհետև եթե Պուտինը Թրամփ լիներ, դա կլիներ Թրամփ-Զելենսկի հանդիպման ռեմեյքը, որը բոլորին այդքան վրդովեցրել էր։ Չէ՞որ դրա համար պարոն Փաշինյանի վարքագծում և նրա վարած քաղաքականության մեջ կան բոլոր հիմքերը, գրել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը պարոն Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց մի քանի հարցերի վրա։ Առաջինը, որ ասաց Վլադիմիր Պուտինը, հետևյալն էր. մեր հարաբերությունները զարգանում են, բայց միևնույն ժամանակ, առևտրաշրջանառությունը տարվա ընթացքում կիսով չափ նվազել է՝ 11 միլիարդից հասնելով 6 միլիարդի։ Պուտինն ասաց, որ դուք, իհարկե, կարող եք ձեր բախտը փնտրել այլուր, սակայն գազն այժմ վաճառվում է 600 դոլարով հազար խորանարդ մետրի համար, մինչդեռ մենք այն ձեզ վաճառում ենք 177 դոլարով, և դուք նույնիսկ դրանից եք դժգոհ։ Ռուսաստանը կմնա ամենակարևոր առևտրային գործընկերը. Ռուսաստանը Հայաստանի տնտեսության միակ այլընտրանքն է։

Պարոն Փաշինյանը, Կրեմլում գտնվելու ընթացքում, ստիպված էր լսել և նույնիսկ համաձայնել։ Մինչդեռ իրականում, այնտեղ՝ Հայաստանում, նա ամեն ինչ անում է, որպեսզի վերաուղղորդի Հայաստանի տնտեսությունը և նոր ընկերներ գտնի։ Նախագահ Պուտինն այդ ամենը հրապարակավ, նրբանկատ և քաղաքավարի ձևով փոխանցեց ոչ միայն Փաշինյանին, այլև բոլոր նրանց, ովքեր դիտում էին հեռարձակումը։

Հետաքրքիրը դեռ առջևում էր: Պուտինն ասաց, որ անհնար է միաժամանակ լինել և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության անդամ։ Նախագահը դա ասաց վճռականորեն, և ոչ առաջին անգամ։

Ի՞նչ է պատասխանում Փաշինյանը Պուտինին. «Այո, մենք հասկանում ենք, որ դա անհնար է, բայց դրա ժամանակը դեռ չի եկել։ Մենք ինչ-որ ուղղություն ենք վերցրել, և երբ ինչ-որ բանի հասնենք, այդ ժամանակ կընտրենք ձեր և մյուսների միջև»։ Իսկ առայժմ, իբրև թե, ամեն ինչ լավ է։

Նախ, ամեն ինչ այդքան էլ լավ չէ, եթե առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում կիսով չափ նվազել է, և, ինչպես պնդում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են ներդրումներին և Ռուսաստանի հետ առևտրին։ Երկրորդ, Եվրասիական միությունում նրանից ի՞նչ դաշնակից և գործընկեր, որը բացահայտորեն պատմում է, թե մտմտում է այդ միությունից փախչելու մասին՝ գայթակղվելով եվրոպական ինչ-ինչ խոստումներով։

Պարոն Փաշինյանը չգիտես ինչու մտքից թռցրել է, որ հենց ինքն ու իր կառավարությունը հլու-հնազանդ խորհրդարանի միջոցով անցկացրին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Այդ օրենքն արդեն երկու տարի է, ինչ ընդունվել է։ Եվ դա այն դեպքում, երբ բոլորը, թե՛ Հայաստանում, թե՛ Եվրամիությունում, հասկանում են, որ Հայաստանը ԵՄ որևէ հրավեր չի ստանա, և Հայաստանի հերթը չի էլ հասնի:

Այո, մոտենում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Այս գագաթնաժողովը նախընտրական բնույթ ունի. Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կայա Կալլասի նման գործիչները հավատարիմ են իրենց և փորձում են քանդել հետխորհրդային տարածքը։ Իհարկե, նրանք ուզում են խցկվել Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, մասնավանդ, որ Փաշինյանի պես գործընկեր ունեն, որի կառավարությունն արդեն սնվում է ԵՄ կաշառքներով՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Բայց դրանով հանդերձ Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում: Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները, առանց հրավեր ստանալու, օրենքն ընդունելու քայլին դիմել:

Միայն մի նպատակով: Որ շեղեն հանրապետության բնակչության ուշադրությունը, լվանան իրենց քաղաքացիների ուղեղները: Որպեսզի վերջիններս իմանան. նույնիսկ եթե մենք այսօր առևտուր ենք անում Ռուսաստանի հետ, դա անցողիկ է, իսկ ապագան Եվրամիությունում է:

Ինչպե՞ս կարող ենք վստահել մի գործընկերոջ, որի ամբողջ ջանքերը կենտրոնացած են գործընկերությունը քանդելու վրա: Փաշինյանը հենց նոր ապշեցրեց Հայաստանում Ռուսաստանի երկաթուղիների կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու գաղափարով: Դրանից առաջ նա փոխնախագահ Վենսի հետ համաձայնել էր Ամերիկայից գնել մոդուլային ատոմակայաններ, որոնք դեռևս գոյություն չունեն, փոխանակ վերանորոգելու Հայկական ատոմակայանը, որը կառուցվել և սպասարկում է Հայաստանին դեռևս խորհրդային ժամանակներից:

Ինչո՞ւ Փաշինյանը հանդիպում փնտրեց Վլադիմիր Պուտինի հետ։ Դժվար չէ կռահել. նա դա արեց՝ շարունակելու համար խաբել իր հայրենակիցներին՝ Ռուսաստանի հետ թվացյալ լավ հարաբերություններով։ Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինի հետ այս հանդիպման արդյունքներով նրա համար հեշտ կլինի դա անել»,- նշել է Զատուլինը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930