Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնություն՝ երեխայի խնամակալության համար

Հունիս 06,2012 13:21 Share

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ սուտ մատնության մեջ մեղադրվող քաղաքացի Արմեն Վարդանյանի դեմ գործով դատաքննությունը: Վերջինս, ի դեպ, չի ընդունում մեղադրանքը: «Փաստինֆոն», հղում անելով գործի նյութերին, տեղեկացնում է, որ ամբաստանյալը տարբեր պետական ատյաններ, այդ թվում՝ իրավապահ մարմիններ դիմում-բողոքներ է հղել, պնդելով, որ Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ը շուկայականից ցածր գներով ապրանքներ է վաճառում, յուրացնում գումարները: Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Վերդյանի, ամբաստանյալին մեղսագրվող սուտ մատնության գործողությունը նպատակ ուներ ստիպել տնօրենին աշխատանքից ազատել Ա. Վարդանյանի նախկին աներոջն ու կնոջը՝ Սուրեն եւ Միլենա Մայիլյաններին, որպեսզի նրանք, առանց աշխատանքի մնալով, չկարողանան դատական կարգով ստանձնել երեխայի խնամակալությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930