
Հարբած աղջիկը` գարեջրի շիշը ձեռքին, ներկայացրել է կեղծ փաստաթուղթ ու պնդել, որ այն իրեն է պատկանում: Արդյունքում՝ մեկ օր անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, այն բանի համար, որ ստել է իրավապահներին, հարբած վիճակում գտնվել է հասարակական վայրում: Բացի այդ, նա ամերիկյան օրենքների համաձայն, համարվում է անչափահաս, իսկ անչափահասներին արգելվում է ալկոհոլ օգտագործել: Այսպիսով՝ Սկաուտ Ուիլիսը հուլիսի 31-ին պետք է ներկայանա դատարան՝ պատասխան տալու իր արարքների համար:
Ուիլիսի փաստաբանները մեղադրանքն անհիմն են համարում ու նշում, որ նման բաներ բոլորի հետ էլ պատահում է, իսկ Ուիլիսի աղջիկն էլ բացառություն չէ:
Հիշեցնենք, որ Սկաուտը պատրաստվում է երգչուհի դառնալ եւ իր կարիերան սկսել է տարիներ առաջ, երբ ընդունվել է Բրաունի համալսարան:
Կարդացեք նաև
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ




















































