Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթևեկությունը

Հունիս 25,2012 15:28


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթևեկությունը ՝ Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթևեկելի գոտիներով։ Տրանս­պոր­տային հոսքերի երթևեկությունը կազմակերպվելու է այլընտրանքային ճանապարհներով` Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետև՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Կիևյան կամուրջ ուղեգծով:

Խորհրդակցության  ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո քանդման թույլտվությունների տրամադրումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` շինարարության և բարեկարգման վարչության  պետը զեկուցել է, որ շարունակում է ամենօրյա հսկողություն իրականացվել: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` Կամո Արեյանը նշել է, որ հնարավորին սեղմ ժամկետում պետք է կարգաբերել և անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինել մայրաքաղաքի տարածքում տեղադրված ավտոճանապարհային նշանները: Հսկողություն է սահմանվելու նաև վերգետնյա և ստորգետնյա հետիոտն անցումների սանիտարական մաքրման և արտաքին պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում կանգառագոտիների վերականգնման ուղղությամբ: Զուգահեռաբար շարունակվում է նաև փողոցների գծանշումը: Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար կթարմացվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մշակութային օջախների ցուցատախտակները: Քաղաքապետի հանձնարարությամբ կգույքագրվեն մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթակա ցայտաղբյուրները` վերանորոգելու և հետագա շահագործումն ապահովելու  նպատակով:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման հիմնական աշխատանքներն ավարտված են: Ընթացքի մեջ է ծառերի ու թփերի սեզոնային բուժումն ու կրապատումը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շնքերի մուտքերում և բակերում իրականացվող ապօրինի առևտրի դեպքերը բացառելու նպատակով կատարվող ստուգայցերը: Հայտնաբերված  խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ին Կասյան փողոցի շաբաթ-կիրակի օրերին գործող գյուխամթերքի շուկայի վերաբացման նպատակով:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման, ինչպես նաև  մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Նշել է, որ զուգահեռ կշարունակվեն խաղահրապարակների հարակից ավտոտնակների ու այլ շինությունների պատերի նկարազարդումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930