«Vanity Fair» նորաձեւության ամսագիրը Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին ճանաչել է իբրեւ մոլորակի ամենաոճային աստղ, ու սա առաջին անգամը չէ: Պարզվում է՝ արդեն երրորդ տարին է՝ բրիտանուհի, գեղեցկուհի Քեյթը գլխավորում է «Vanity Fair»-ի վարկանիշային աղյուսակը: Ամսագրի պատասխանատուների, դիզայներների խոսքերով՝ միայն Քեյթն է, որ կարողանում է համադրել թանկարժեք դիզայներական զարդերը տարբեր զգեստների հետ: Ամսագրի խմբագիրները գտնում են, որ Քեյթը շատ յուրահատուկ ոճ ունի եւ նուրբ ճաշակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: