Լրահոս
Օրվա լրահոսը

Քեյթ Միդլթոնը առաջին տեղում է

Օգոստոս 03,2012 15:24 Share

«Vanity Fair» նորաձեւության ամսագիրը Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին  ճանաչել է իբրեւ մոլորակի ամենաոճային աստղ, ու սա առաջին անգամը չէ: Պարզվում է՝ արդեն երրորդ տարին է՝ բրիտանուհի, գեղեցկուհի Քեյթը գլխավորում է «Vanity Fair»-ի վարկանիշային աղյուսակը: Ամսագրի պատասխանատուների, դիզայներների  խոսքերով՝ միայն Քեյթն է, որ  կարողանում է համադրել թանկարժեք դիզայներական զարդերը տարբեր զգեստների հետ: Ամսագրի խմբագիրները գտնում են, որ Քեյթը  շատ յուրահատուկ ոճ ունի եւ նուրբ ճաշակ:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել