Ֆեյսբուքյան էջերը այնքան են շատացել, որ ինչ-որ բան տեսնելու, լսելու, տեղեկատվություն ստանալու համար օգտատերերն այլեւս դուրս չեն գալիս ֆեյսբուքյան շրջանակներից, այլ այդ ամենը կարող են ստանալ համապատասխան ֆեյսբուքյան էջից: Յուրաքանչյուր էջ գործում է իր չափորոշիչներին համապատասխան եւ փորձում սոցցանցը էլ ավելի հետաքրքիր դարձնալ: Այս անգամ անդրադարձանք ֆեյսբուքյան համեմատաբար ակտիվ երաժշտական էջերին.

«Դասական երաժշտություն» Էջը ստեղծվել է 2011 թ. մայիսի 8-ին: Այն ստեղծել է Արմեն Մանուկյանը և մի քանի ամիս անց ավելացել է եւս մեկ ադմին` Նազելի Պետրոսյանը: Էջն
«Սկզբում, երբ որոշեցի ստեղծել էջը, չէի պատկերացնում, որ այն երկար ժամանակ կգործի և այսքան կմեծանա, քանի որ հիմա շատ քչերն են լսում դասական երաժշտություն և շատերը ուղղակի գաղափար չունեն այս զարմանահրաշ աշխարհի մասին, ինչպես նաև ոչ բոլորին է հասու լսել և հասկանալ այս երաժշտությունը, ցավոք սրտի: Ես ինքս այս բնագավառից չեմ, չնայած, այնքան շատ եմ սիրում, որ չորս գործիքի եմ տիրապետում` դաշնամուր, ջութակ, կիթառ եւ շրթհարմոն, ճիշտ է, ոչ պրոֆեսիոնալ, բայց, համենայն դեպս ցանկություն ունեցել եմ տիրապետելու և այժմ ինչ-որ չափով գիտեմ նվագել»,-ասում է էջի գլխավոր ադմին Արմեն Մանուկյանը:
Նազելի Պետրոսյանը, ով էջին միացել է ավելի ուշ, հասցրել է շատ է սիրել այն: Դասական երաժշտություն լսում է ամեն օր եւ տեղադրում իր էջում: «Երբ դարձա ադմին, ավելի շատ սկսեցի հետաքրքրվել դասական երաժշտությամբ, սկսեցի տարբերակել լավ կատարումները վատերից, խմբում կան այննպիսի մարդիկ, ովքեր շատ հետաքրքիր ինֆորմացիա կարող են տալ այս կամ այն կոմպոզիտորի, ստեղծաործության կամ կատարման մասին: Մի անգամ, նույնիսկ, նոտաներ էի փնտրում և ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել և էջի անդամներից մեկը ուղարկեց, շատ էի ուրախացել»,-ասում է նա:
Դասական երաժշտությունը նրա համար յուրօրինակ աշխարհ է: Նա գտնում է, որ մարդ եթե մի փոքր հասկանում է այս երաժշտությունը, ապա դժվար է կտրվել դրանից: Դասական երաժշտությունը ոչ երկրային է համարում եւ դրա ստեղծողներին էլ` հրաշագործներ:
Նրանք երազում են՝ կգա մի օր, երբ Հայաստանը կգտնվի այնպիսի մակարդակի վրա, այնպիսի կրթվածության աստիճանի կհասնի եւ այնքան կզարգանա, որ դասական երաժշտությունը պահանջարկ կդառնա լայն շրջանակների համար, այն, ինչպես այլ զարգացած պետություններում, իր բարձունքի վրա կգտնվի և կգնահատվի ըստ արժանվույն: Իրենց էջով ցանկանում են ոչ միայն հաճույք ստանալ, այլև ուրիշներին ներգրավել իրենց ստեղծած փոքրիկ աշխարհը, որտեղ հնարավոր է էջի միջոցով լսել, ծանոթանալ եւ առնչություն ունենալ հզոր գործերի, ցնցող կատարումների եւ համաշխարհային բարձրաստիճան բեմերից հնչող հիասքանչ երաժշտության գեղեցիկ հնչյունների հետ:
Քրիստինա Միրզոյան


















































