Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակայի՞ն է ծախսվել գրադարանի նորոգման 54 միլիոն դրամը

Օգոստոս 28,2012 11:21

 2011 թվականի հուլիսին Իջեւան քաղաքում սկսվել է  Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը: Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ինտենետային կայքից, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտվել է, սակայն  այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում:  Եղանք մարզային գրադարանի շենքում, այնտեղ  սվաղ է արվել, որոշ հատվածներում` ամրացման աշխատանքներ: Երկրորդ հարկն ամրացման նպատակով  ցանցապատվել է, սակայն գործն այդպես էլ կանգ է  առել:

Այս տարվա հուլիսի 15-ին Իջեւան կատարած այցի ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ծանոթացել է գրադարանի շենքի վիճակին եւ ասել, որ շենքի նորոգումն ավարտելու համար ՀՀ  սոցիալական ներդրումների հիմնադրամից  լրացուցիչ 30 միլիոն դրամ պետք է հատկացվի:  Իջեւանի բնակիչները մեզ հետ զրույցում տարակուսանք էին հայտնում, որ  գրադարանի նորոգման համար ծախսված 54 միլիոն դրամը նպատակային է  ծախսվել: Մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանից տեղեկացանք, որ   նախկինում երկրորդ հարկում տեղավորված 30 հազար կտոր գիրքն այժմ ժամանակավոր ապաստանել է Իջեւանի թիվ 5 դպրոցում:

Մինչդեռ մարզային գրադարանը մեծ դեր ունի 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանի կյանքում, այն մարզկենտրոնի միակ հանրային գրադարանն է: Մարզային գրադարանը  գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո, գրադարանի շենքն  Իջեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում է: Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արամ  Մելիքսեթյանն ասաց, որ իրենց չգիտեն,թե ինչ կազմակերպություն է գրադարանի շենքը նորոգել այն  Երեւանի կամ Աբովյանի ինչ-որ կազմակերպություն է, շինարարները նորոգման նախագիծը իրենց չեն ներկայացրել, տվել են  ինչ-որ պատճենահանված թուղթ, որը փաստաթղթի նման չէր; Արամ Մելիքսեթյանն ասաց, որ Իջեւանի քաղաքապետարանը 2012 թվականի համար այդ կազմակերպությանը շինթույլտվություն չի տրամադրել, սակայն նորոգման աշխատանքներն այս տարի կատարվել են:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031