Cafe4tune ամերիկյան սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարաություն է տարածել, որում իր վրդովմունքն է արտահայտել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և ներում շնորհելու առթիվ: Հայտարարությունում նշված է, որ Սաֆարովը հայտնի դարձավ 2004 թվականին Բուդապեշտում կատարած հանցագործությամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությամբ: Սոցիալական ցանցի ադմինիստրացիան համամիտ է հակաօրինական և հակամարդկային գործողությունները դատապարտող ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:
Վերջին օրերին ստացված բողոքների հետ կապված, կայքի ադմինիստրացիան նշել է, որ հետագայում նույնպես շարունակելու է հետևել օգտատերերի կողմից բռնություն և ծայրահեղություն քարոզող Կաֆե-խմբերին:
«Այն բոլոր Կաֆեները, որոնք ստեղծված են Սաֆարովին հերոսացնելու համար, նպաստում են հասարակության մեջ ծայրահեղական տրամադրությունների զարգացմանը և խոչընդոտում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` ողջ աշխարհում: Ելնելով վերը նշվածից, սոցիալական ցանցի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել նման տեսակի Կաֆեները` առանց որևէ նախազգուշացման», – ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: