
Մեր ծանրորդներից երեքը՝ Վարդան Միլիտոսյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը, վերջերս փայլուն ելույթ ունեցան Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ նվաճելով մեդալներ, իսկ երեք ոսկի նվաճած Անդրանիկ Կարապետյանը ոչ միայն ճանաչվեց Եվրոպայի այդ տարիքային խմբի լավագույն ծանրորդ, այլեւ Եվրոպայի 3 եւ աշխարհի 2 ռեկորդ սահմանեց:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնության մասնակից մեր պատանի ծանրորդներից աշխարհի առաջնությունում ընտրվել այն երեք մարզիկները, որոնք ներկա պահին քաշ գցելու խնդիր չունեն, իսկ մյուսներին հավաքական այս անգամ չեն ընդգրկել, քանի որ իրավունք չունեն այդքան կարճ ժամանակահատվածում հարկադրել կրկին անցնել այդ դժվարին գործընթացը եւ արդյունքներ պահանջել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































