«ԱրմենՏել»ՓԲԸ տեղեկացնում է իր բաժանորդներին այն մասին, որ վերջերս արձանագրվել են հանցավոր տարրերի կողմից տեղական (գրասենյակային) ավտոմատ հեռախոսային կայանների (ՏԱՀԿ/PBX) աշխատանքին հեռահար եղանակով ապօրինի միջամտելու դեպքեր: Արդյունքում ՏԱՀԿ սեփականատերերի համարներից առանց իրենց իմացության կատարվել են միջազգային զանգեր և առաջացել են զգալի պարտքեր: Այդ կապակցությամբ «ԱրմենՏելՓԲԸ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի» 55-րդ հոդվածի բաժանորդը պարտավոր է չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: Օրենսդրական այս պահանջի կատարումը թույլ է տալիս խուսափել վերոգրյալ իրավիճակներից: Միաժամանակ «ԱրմենՏել»ՓԲ ընկերությունը զգուշացնում է, որ չսերտիֆիկացված սարքավորումների միացման դեպքում բաժանորդն ամբողջությամբ կրում է դրանց օգտագործման ռիսկերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: