Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. զիվորական «Ուրալը» շրջվել է, կա զոհ և վիրավոր

Հունվար 16,2013 17:47

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:

Ըստ shamshyan.com– ի, վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը՝ երկու մարտական հաշվարկով:

Ֆոտլրագրողը հայտնում է, որ ժամանում են նաև Պաշտպանության Նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ ձորը շրջված «Ուրալը Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում է գրանցված, իսկ մահացածն ու վիրավորը՝ զինվորականներ են:

Այս պահին վերամբարձ կռունկով փրկարարները փորձում են դուրս բերել ավտոմեքենան ձորից:

Ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031