«Միֆը, որ իշխանություններն ամբողջ քարոզարշավի ընթացքում տարածում էին, դատելով դրա կարկատած ձայնագրություններից ու ամբողջ ընթացքից՝ ընտրական և հետընտրական շրջանում, փլուզվել է»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստանը» չի մասնակցում, և մեջբերել էր իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք հայտարարում են, թե կուսակցությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, քանի որ չի կարող ընտրակաշառք բաժանել։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ընտրակաշառքների մեղադրանքը փլուզվել է նաև իշխանության սրտի Սահմանադրական դատարանում՝ ուշադրություն հրավիրելով այն դեպքերի վրա, երբ ՔՊ-ականները և մերձիշխանական անձինք տարբեր «խրախուսանքի» միջոցների են դիմել՝ ձայներ ներգրավելու համար։
Նա նաև տեղեկացրեց, որ Ստեփանավանում, որտեղ թեժ պայքար է սպասվում, «Ուժեղ Հայաստանն» առաջադրել է իր թեկնածուին։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հավելեց՝ ՔՊ-ին մեծ փորձություն է սպասվելու Ստեփանավանում։
Այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը կուսակցությունն առաջիկայում կքննարկի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































