Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյանը վրդովված է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից

Հունվար 17,2013 15:01

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ չցանկանալով, բայց այնուամենայնիվ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.

«Ես չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցազրույցին, հատկապես ղարաբաղցիների առումով: Ես այնքան եմ վրդովվել:  Այնպիսի տպավորություն էր, որ  հասարակությունում 10 տարի կար տհաճ հակամարտություն, եւ վերջին 5 տարում ինձ համար շատ հաճելիորեն դա վերացել էր: Իսկ ի՞նչ, եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը, այսինքն հայաստանցին  թուրք է, որ պետք է գար պայքարեր, ինչի՞ մասին է խոսքը: Եթե քաղաքական առումով նայենք հարցին, ապա նա, կոպիտ ասած,  ասում է՝ դե ես եմ բերել, չեմ ուզում խանգարել, բայց հետեւից ասում է, որ սխալներ է անում, այսինքն՝ եթե սխալ է անում, պետք չէ կպնել նրան, թող շարունակի, որովհետեւ ես եմ բերել»,-նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ չի կարողանում հասկանալ, չի ուզում քննադատել, բայց կարծում է՝ ինքը չէ, որ  պետք է քննադատի նախագահների խոսքը:

Նրա խոսքով՝ կգա ժամանակ, որ Հայաստանում նախագահին կից կստեղծվի նախագահների ակումբ, որում ընդգրկված կլինեն բոլոր նախագահների ներկայացուցիչները, խորհրդատու ինստիտուտները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031