Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներից առայժմ հավատարմագրված են 17-ը

Փետրվար 02,2013 13:40 Share
ditord

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին երկու օրերին հավատարմագրել է Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» և «Իրավունքի Եվրոպա միավորում» տեղական հասարակական կազմակերպությունների համապատասխանաբար 73 և 48 դիտորդների:

Այսպիսով` այս պահին ԿԸՀ-ում հավատարմագրված են 17 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:

Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Հայաստանում ընտրություններին որպես տեղական դիտորդ հանդես գալու համար անհրաժեշտ վկայական ներկայումս ունեն 43 ՀԿ-ների 12 հազար 943 ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728