Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու հարցում»

Փետրվար 06,2013 15:23

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավը շարունակվեց Արմավիրի մարզում: Առաջին հանդիպումը հոգեւոր մայրաքաղաք Վաղարշապատում էր: Մինչ հանդիպման վայր` մշակույթի տուն գալը, Սերժ Սարգսյանը մոմ վառեց Հռիփսիմե եկեղեցում:

Նախագահին Վաղարշապատում դիմավորեցին Արմավիրի մարզպետը, ՀՀ ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Մանվել Գրիգորյանի որդին:

Հանդիպմանը ներկա էին նաեւ դպրոցների բարձր դասարանների եւ քոլեջների աշակերտներ, որոնք եռագույն, ԵԿՄ-ի եւ Էջմիածնի դրոշներն էին բռնել:

Aravot.am-ի հետ զրույցներում քոլեջի ուսանողներն ասացին, որ իրենց դասերը շուտ են ավարտվում, քանի որ ջեռուցում չկա` կարճ դասաժամեր են լինում, այդ պատճառով են եկել: Իսկ երկրորդ դպրոցի աշակերտներ Գարիկը, Մերուժանը եւ Սամվելը  պատճառաբանեցին, որ ուսուցչուհին վատառողջ է եղել, դասի չի եկել, այդ պատճառով էլ դասերը շուտ են ավարտել:

«Ձեր քվեի շնորհիվ լինելու եմ նաեւ մեր ընդդիմախոսների նախագահը: Ես ինձ պատասխանատու եմ համարում բոլորի եւ յուրաքանչյուրի համար: Ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու հարցում: Հենց այստեղ եմ ես տեսնում գալիք տարիների իմ քաղաքական առաքելությունը»,-այսպես սկսեց իր խոսքը Սերժ Սարգսյանը`ապա ներկայացրեց իր նախընտրական ծրագրի սոցիալական հատվածը:

Վաղարշապատի վետերանների միության ներկայացուցիչ Պավլիկ Աղաջանյանն էլ  հարցի փոխարեն այսպես դիմեց նախագահին. «Ես չեմ եկել ասելու, որ ընտրելու ենք Ձեզ: Ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք Ձեզ թիկունք պիտի դառնանք, մենք տեսնում ենք այն աշխատանքը, որ կատարում եք եւ դա մեզ ուժ է տալիս չարախոսներին սեւացնելու: Դուք միակ նախագահն եք, որի ներկայությամբ ռիսկ չեն անում դուրս գալ եւ համեմատվել ձեզ հետ»:

Ամփոփելով իր խոսքը՝ Սերժ Սարգսյանն էլ նկատեց.«Թիկունք կանգնելը լինելու է արդար ընտրություններով, ոչ թե ուժով ու բիլակով: Ուժի ու բիլակի ժամանակը 1992 -ին էր, այն ժամանակ դուք ձեր ուժն ու բիլակը ցույց  եք տվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Դատարկելուց հետո ես միավորելու: Հաշվի միավորել ես:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728