Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական թեկնածուն` նուբարաշենցիներին. «Դուք անշարժելի սարեր եք» (տեսանյութ)

Փետրվար 11,2013 22:58

«Քննադատությունից երեխայի պես չեմ նեղացել»

Այսօր մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական համայնքում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հիշեց նաեւ Ուինսթոն Չերչիլին, որն իր ժամանակին ասել է, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձեւն է,սակայն, դրանից լավը մարդկությունը դեռ չի ստեղծել:

«Կառավարման ժողովրդավարական համակարգը երկրի ղեկավարներին պարտադրում է չկորցնել զգոնությունը, այն թույլ չի տալիս եղած խնդիրները պարզապես քողարկել` դրանք բաց քննարկելու եւ լուծումներ փնտրելու փոխարեն: Այն պարտադրում է աշխատել թափանցիկ, հարգանք ցուցաբերել երկրի, բոլորի եւ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Ելնելով ասվածից, ՀՀԿ-ական թեկնածուն փաստեց. «Ես այդպես եմ աշխատել անցած հինգ տարիների ընթացքում: Իմ ամբողջ աշխատանքը եղել է ձեր աչքի առաջ: Քննադատությունից երեխայի պես չեմ նեղացել, իսկ հնչած առողջ գաղափարները միշտ փորձել եմ օգտագործել հօգուտ բոլորիս: Այսօր այդ նույն ոգով ես ներկայացել եմ ձեզ»: Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ հոգու խորքում չի կասկածում, որ նուբարաշենցիները սարերի պես կանգնած են իր թիկունքում եւ նրանք «անշարժելի սարեր են»:

Այլ մանրամասները`տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728