ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված՝ նոր պատմություն է ծնվել: Բայց այս անգամ սկանդալի գլխավոր հերոսն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ նա ևս էլիտար շենքերի շինարարությամբ է զբաղվում և դարձյալ ֆինանսական խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարությամբ զբաղվող ԲՀԿ-ականներին նախատել է. «Ձեր պատճառով մարդիկ չպետք է տուժեն: Ձեր երեսից ես չպիտի անհարմար իրավիճակում հայտնվեմ»: Իսկ անձամբ Ախոյանին ԲՀԿ ղեկավարը երեք ամիս ժամանակ է տվել` շենքի շինարարությունն արագ ավարտին հասցնելու համար: Ու քանի որ Ախոյանը նաև Արևմտյան Հայաստանի խնդիրներով է ակտիվորեն զբաղվում, Ծառուկյանը կուսակցին զգուշացրել է՝ իր սահմանած եռամսյա ժամկետը խախտելու դեպքում ԱԺ պատգամավորի մանդատի փոխարեն կստանա Դիարբեքիրի ավագանու մանդատ: Երբ փորձեցինք տեղեկությունը ճշտել Ա. Ախոյանից, նա կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե շատ զբաղված է»:
«Ժողովուրդ» օրաթերթ
Միայն ապշել կարելի է «Ժողովուրդ» օրաթերթի` չնայած արդեն ցայտուն գործելաոճ դարձած, ինչպես միշտ հրապարակած թյուր ապատեղեկատվություններից:
Արդեն պարզ է, թե ինչ սկզբունքով են աշխատում <> թերթի լրագրողները: Հետո էլ ասում եք, թե այս կամ այն պաշտոնյան վիրավորում կամ կոպտում է լրագրողի: Բա մարդկանց հունից հանում եք ձեր անհիմն անպատասխանատու հոդվածներով: Առաջին հերթին դուք պահեք լրագրողական Էթիկայի կանոնները: Ամոթ է ամոթ…
Այսօրվա լրատվամիջոցները կլիկների անհրաժեշտ քանակությունը ապահովելու համար, պատրաստ են վարկաբեկել ցանկացածին և ստահոդ լուրեր տարածել: Այդպես աշխատել ՉԻ ԿԱՐԵԼԻ: