Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպտիչը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն

Մայիս 27,2013 16:12

Մայիսի 26-ին, ժամը 23.55-ին,  ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղում  գտնվող  հյուրանոցային համալիրում ոմն Մաքսիմ գողացել է իր թևնոցը:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 1992 թ. ծնված  Մաքսիմ Մ.-ն բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Մաքսիմ Մ.-ն մայիսի 27-ին, ժամը 01.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին  և տվել խոստովանական բացատրություն:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031