Լրահոս
Օրվա լրահոսը

The Wrap. «Էդրիան Բրոուդին կնկարահանվի Սարիկ Անդրեասյանի ֆիլմում»

Հունիս 25,2013 22:30

Օսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին, ռեպեր Ակոնը, «Ֆորսաժ» ֆիլմի  դերակատար Ջորդանա Բրյուսթերը կնկարահանվեն Սարիկ Անդրեասյանի «Ամերիկյան կողոպուտ» ֆիլմում: Հայտնում է «Վրափ» ֆիլմերի պորտալը:

Թրիլեր ժանրի ֆիլմը՝ ռեժիսոր Սթիվ ՄքՔուինի 1959թ. «Սեյնթ Լուիսի կողոպուտը» ֆիլմի վերաէկրանավորումն է:

Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք ներգրավված են վտանգավոր հանցախմբի բանկային կողոպուտի մեջ: Կողոպուտը փորձաքար է դառնում եղբայրների համար՝ ցույց տալու նրանց կապվածության աստիճանը  եւ թե որքան հեռու կարող են նրանք գնալ հանուն իրենց ընտանիքի:

Ֆիլմի պրոդյուսերներից է Սարիկ Անդրեասյանի եղբայրը՝ Ղեւոնդ Անդրեասյանը:

Սցենարիստ, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ծնվել է Երեւանում, 1984թ. : Նա գործում է Ռուսաստանում: Նրա հայտնի ֆիլմերից են`«Ծառայողական սիրավեպ. Մեր օրեր» (Cлужебный роман. Наше время) եւ «Հղին»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930