Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

AFP. «Ռուսաստանը մերժել է Սաուդյան Արաբիային Սիրիայի հարցում»

Օգոստոս 08,2013 20:39

Ռուսաստանը մերժել է Սաուդյան Արաբիայի գործարքը, որով Ռուսաստանը այլևս չպիտի աջակցեր Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին: Հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:

Հուլիսի 31 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության ղեկավար արքայազն Բանդար բին Սուլթանի հետ, ինչից հետո Մոսկվան և Էր Ռիադը շարունակում էի բանակցությունները:

«Ամեն տարի Բանդար բին Սուլթանը հանդիպում է իր ռուս գործընկերների հետ, սակայն այս տարի նա ցանկանում էր հանդիպել երկրի ղեկավարի հետ», – ասել է Բեյրութում և Դամասկոսում շրջագայող եվրոպացի դիվանագետ:

«Կրեմլում հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները իրենց զրուցակիցներին բացատրել են, որ Էր Ռիադը պատրաստ է Մոսկվային օգնել, որ այն ավելի մեծ դեր խաղա Մերձավոր Արևելքում, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն կազատվի տարածաշրջանից», – ասել է դիվանագետը` ավելացնելով, որ Բանդարը առաջարկել է, ոչ Սաուդյան Արաբիան 15 միլիարդ դոլարի սպառազինություն կգնի Ռուսաստանից և նշանակալի ներդրում կանի երկրում: Նա նաև վստահեցրել է, որ Ասադից հետո ով էլ գա Սիրիայում իշխանության, լիովին կլինի Սաուդյան Արաբիայի ձեռքում և երաշխավորել է, որ ոչ մի պայմանագիր չի ստորագրի, որով Պարսից ծոցից արտահանվող գազը կարող է վտանգել Ռուսաստանի դիրքերը որպես Եվրոպայում գազի հիմնական մատակարարի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031