Այսօր Վարչական դատարանի առջեւ «Կանխենք գազի սակագինը» նախաձեռնությունը գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված բողոքի ակցիա էր կազմակերպել: 
Aravot.am-ի հարցին՝ հիմա որքանո՞վ է ակտուալ գազի սակագնի թեման եւ ի՞նչ հույսեր կան, որ գազի թանկացման որոշումը կվերանայվի՝ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է տաք ՀՀ քաղաքացիներին: Այս գների բարձրացումը, որ տեղի ունեցավ մեր երկրում, պիտի արձանագրենք, որ բարձրացել են ոչ միայն էներգակիրների գները, այլ սննդի եւ մյուս ծառայությունների: Այդ հարցը տվեք ՀՀ քաղաքացիներին՝ իրենք գո՞հ են այս իրադրությունից, պատրաս՞տ են հարմարվել եւ ապրել այսպես»:
Անդրիաս Ղուկասյանը նաեւ նշեց, որ իրենց նախաձեռնությունը հանդես է գալիս պահանջով, որ մեր երկրում սակագներին վերաբերող հարցերը որոշվեն բաց, թափանցիկ ընթացակարգերով, որտեղ հնարավորություն տան նաեւ հ/կ-ներին, հանրությանը հանդես գալ. «Մենք բոլորս տեսանք, որ հանրային սպառողների շահերը կարգավորող հանձնաժողովն անտեսել է օրենքի այդ պահանջները եւ հնարավորություն չի ստեղծել, որ հանրությունը նույնպես մասնակցի այդ սակագների որոշման հարցին: Դա հիմք է տվել վիճարկել այդ գործողությունները՝ դատական կարգով»:

Կարդացեք նաև
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ոչ ոք հույս չի դնում մեր երկրում դատարանների վրա. «Մենք պարզապես անում ենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է անել, որպեսզի ցույց տանք հանրությանը եւ բոլորին, որ սպառված են եղել բոլոր իրավական ճանապարհները՝ այդ խնդիրները կարգավորելու: Հանրությունն ինքը պետք է որոշի՝ այդ հարցերն իրենց համար կարեւո՞ր են, թե՞ չէ: Մենք տեսանք, որ տրանսպորտի դեպքում միասնական գործողություններով հաջողվեց կանխել թանկացման որոշումը: Վստահ եմ, գազի սակագնի դեպքում նույնպես հնարավոր է: Թե չէ մեզ համար դատարանը որեւէ հեղինակություն չէ»:




















































Այ էս լավա… գազի լուսի դեմ ակցիյան, թոշակների բարձացման համարա պետք միաատել ակցյիա կազմակերպել… որ թոշակները բարձացնեն… մենակ թաքավոր դառնալու մասինեն մտածում…