Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ին ռուսական ներդրումներից զատ անհրաժեշտ են նաեւ եվրոպական ներդրումներ»

Սեպտեմբեր 09,2013 20:03

Հայաստանի Հանրապետությանը ռուսական ներդրումներից զատ անհրաժեշտ են նաեւ եվրոպական ներդրումներ: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը` անդրադառնալով սեպտեբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած այն հայտարարությանը, թե Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն:

«Հայաստանի համար կարեւոր է Մաքսային միությունը, քանի որ դա մեկ աստիճան ավել պաշտպանության երաշխիք է, ազդակ է, որպեսզի թշնամին էլ ավելի զսպվի, բայց նաեւ կարեւոր  են Եվրոպայի հետ հարաբերությունները: Կարծում եմ, որ երկու կողմի հետ աշխատելը ճիշտ կլինի, մեզ պետք է, որ մեր պետությունը ոտքի կանգնի»,-ասում է ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահը:

Նա նկատում է, որ Մաքսային միություն մտնելը խոչընդոտ չէ Եվրամիության հետ համագործակցության լայն եզրեր նշելու գործընթացում:

«Եվրոպան այդքան հեշտ չի զիջի Հայաստանը, ուղղակի Եվրոպային այս պահին ավելի հարմար էր, որ մենք լինեինք միայն իրենց հետ»,-եզրափակում է նա:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30