ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր Մամուլի ազգային ակումբում խոսելով ՀՀ-ի Մաքսային միությանը միանալու որոշման մասին՝ ասաց. «Միգուցե ճանապարհին Հայաստանը դեմքը մի պահ թեքել է Մաքսային միություն, բայց դեռ ոչ մի քայլ չի արել: Եթե խոսքը վերաբերում է մաքսերին, ապա ՀՀ-ում դրանք ավելի ցածր են, եթե խոսքը վերաբերում է կարգավորումներին, դրանք ավելի բարձր են, քան Մաքսային միության շրջանակներում, ուրեմն ինչո՞ւ պիտի Հայաստանը փորձի հետ գնալ, կորցնել արդեն ձեռք բերածը: Եթե օրինակ՝ Հայաստանը փորձի գնել մեքենաներ, ասոցացվելու պարագայում մաքսը Հայաստանի համար զրոյական կլիներ, մինչդեռ Մաքսային միությունում, այդ դրույքաչափերը բարձր են: Հայաստանի քաղաքացին ստիպված կլինի ոչ թե «Վոլվո» կամ մեկ այլ մեքենա, այլ «Նիվա» վարել»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































