Լրահոս
Օրվա լրահոսը

Vesti.az. Հայերի և ադրբեջանցիների մասին Շենգելայայի ֆիլմում հայ դերասաններ չեն լինի

Նոյեմբեր 20,2013 21:12

20 տարվա ընդմիջումից հետո վրացի ռեժիսոր Էլդար Շենգելայան նոր ֆիլմ է նկարում հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին: Ֆիլմի աշխատանքային անունն է «Կովկասյան եռյակ»: Այս առիթով ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականը զրուցել է  ռեժիսորի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

– Էլդար Նիկոլաևիչ, ինչի՞ մասին է նկարահանվող ֆիլմը:

– Ֆիլմն ադրբեջանցիներին և հայերին կոչ է անում խաղաղություն հաստատել: Այս ֆիլմը խաղաղասիրական է: Էկրանավորման ամբողջ իմաստը միայն դրա մեջ է:

– ԶԼՄ-ները գրում էին, որ ֆիլմի սցենարը գրել է Ռուստամ Իբրահիմբեկովը (ադրբեջանցի սցենարիստ): Ինչքանո՞վ են ճիշտ այդ լուրերը:

– Ոչ, դա ճիշտ չէ: Ես և՛ ռեժիսորն եմ, և՛ սցենարի հեղինակը: Ռուստամ Իբրահիմբեկովը Ռուսաստանի կողմից որպես պրոդյուսեր է մասնակցում ֆիլմի աշխատանքներին: Այս ֆիլմը Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ աշխատանք է:

– Ինչո՞ւ է ֆիլմում ադրբեջանցու դերը խաղում ռուս դերասան Յուրի Ստոյանովը: Մի՞թե չեք կարողացել ոչ մի ադրբեջանցի դերասան գտնել:

-Դա իմ նախաձեռնությունն ու միտքն էր: Ի դեպ, Ստոյանովը բավական լավ է խաղում ադրբեջանցու դերը:

– Ո՞ր քաղաքներում եք նկարահանումներ արել:

– Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում: Երևանում մենք նկարահանումներ չենք արել, ու Հայաստանից դերասաններ էլ չենք ներգրավել:

– Ե՞րբ եք նախատեսում վերջացնել նկարահանումները և որ քաղաքներում եք ներկայացնելու ֆիլմը:

– Հիմա դժվար է կոնկրետ ամսաթվեր ասելը, բայց մենք կփորձենք մինչև 2014թ. մարտի վերջն ավարտել: Հետո կսկսենք մտածել այն ներկայացնելու մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930