Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ծառահատումների քանակը գնալով նվազում է

Դեկտեմբեր 12,2013 14:24 Share

Սոճուտների հատումն արգելվելու է դեկտեմբերի 13–ից սկսած և ամանորյա վաճառքի հանված սոճիները բերված են արտերկրից։ Այս օրենքը գործում է 2003 թվականից սկսած. Ամանորից մոտավորապես 20 օր շուտ սոճուտների հատումն արգելվում է։ Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը « ԷկոԼուր» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Նա նշեց նաև, որ նոյեմբերի 14–ին կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի, եթե անձը կատարում է ծառահատում, ապա նա ստիպված է վերականգնել անտառը իր հատածի կրկնակի չափով։ Ինչպես նաև՝ ծառերը հատելու համար նախատեսված է տուգանք՝ սկսած 20–30 հազար դրամից, մինչև՝ 1500 դոլար։ Տուգանքի չափը կախված է այն հանգամանքից, թե ինչ ծառատեսակ է հատվում։

Ռ. Պետրոսյանն ավելացրեց նաև՝ «Համաշխարհային բանկ»–ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ծառահատումների քանակը գնալով նվազում է. 2011 թվականին պաշտոնապես գրանցվել է 2520 դեպք, 2012 թվականին՝ 1320»։ Ռ. Պետրոսյանը կարծում է, որ նոյեմբերի 14–ի ընդունած որոշումը ևս կնպաստի ծառահատման նվազմանը։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031