Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում մտադիր են երթ անցկացնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների

Հունվար 09,2014 19:10

Փետրվարի սկզբներին կապանցիները մտադիր են երթ անցկացնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների  ազատության: Երթը նախատեսված էր անցկացնել դեռեւս հունվար ամսին, սակայն հետաձգվեց փետրվար ամիս, որպեսզի  երթին կարողանան մասնակցել այս պահին Երեւանում քննություններ հանձնող կապանցի ուսանողները: Նախնական տվյալներով՝ երթին կմասնակցեն ոչ միայն կապանցի ուսանողները, այլեւ՝ երկրի ներկայիս իրավիճակով մտահոգ քաղաքացիները: «Ստացվում է այնպես, որ ներկա պայմաններում  ամեն գիտակից քաղաքացի այսօր պոտենցիալ քաղբանտարկյալ է, քանի որ պայքարելով իր իրավունքների ու ազատությունների համար կարող է դառնալ քաղբանտարկյալ:  Մենք դեմ ենք այս երեւույթին, մեր պայքարն ուղղված է սրա դեմ», – ասաց Կապանի բնակիչ Գեւորգ Գասպարյանը, ով ցանկանում է Հայաստան առանց քաղբանտարկյալների տեսնել, եւ անպայման մասնակցելու է անցկացվելիք երթին: Զրուցակցիս խոսքով՝ այսօր մարդիկ ավելի ազատ են արտահայտվում, քան նախկինում, քանի որ այսօր պայքարի են դուրս եկել 1988-ականների  երիտասարդությունը:

«Այն ժամանակ մարդիկ ուրիշ ձև էին մտածում եւ միայն հեռուստացույց էին նայում, իսկ հիմա գիտակցել են, որ պետք է պայքարել, քանի որ  պայքարը կյանք է, իսկ լռությունը՝ մահ: Ամեն մեկս պետք է գիտակցենք, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք բան փոխել այս երկրում», – հավելեց Գեւորգ Գասպարյանը  եւ կոչ արեց  կապանցիներին միասնական  դուրս գալ փողոց եւ մասնակցել անցկացվելիք երթին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համ երթ է պետք համ հեղափոխություն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031