Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ պատգամավորներին

Հունվար 21,2014 19:31

Վարչապետը ԲՀԿ պատգամավորներին պատճառաբանել է, որ առանց այն էլ ազգային տոնացույցում 116 տոն կա

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ-ի պատգամավորների առաջարկը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջ­յա­նը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքում­յանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանն օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջարկել էին հանրապետության տոնացույցում
ուսա­­նողության օր սահմանել:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության` հունվարի 23-ի նիստի օրակարգից: Հինգշաբթի օրը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ԲՀԿ պատգամավորներին կպատճառաբանի, թե ինչու կառավարությունը նպատակահարմար չի գտել տոնացույցում եւս մեկ տոն ավելացնել: Ըստ, կառավարության հիմնավորման. «Միջազգային օրերի եւ տոների ցանկը մեծ է: Միայն ՄԱԿ-ի ցան­­կում տոնական օրերի թիվը շուրջ 116 է: Մի շարք միջազգային տոնական օրեր նե­ր­առ­­ված են «Հայաստանի Հանրապետության տո­նե­րի եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հան­­րապետության օրենքում, որոնք Հա­յաս­տանի Հան­րապե­տու­թյունում նշվել են ավանդաբար»:

Կառավարությունը նաեւ տեղեկացնում է, որ ուսա­­­նողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ եւ դեռեւս 2010 թվականի ապրիլին Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը նման առաջարկությամբ դիմել էր կառավարություն եւ ԿԳ նախարարություն: Հարցը քննարկվելուց հետո ԿԳ նախարարությունը առաջարկել է եւ 2014 թվականի հունվարի 16-ի նիստում կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հան­­րապետության տո­ների եւ հիշա­տա­­կի օրե­րի մա­սին» ՀՀ օրենքում լրացում կա­տա­րելու մա­սին» օրեն­քի նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը նշել որպես ուսանողների եւ երիտա­սար­դու­թյան օր՝ պայմանավորված Երեւանի պետական համալսարանի՝ մայր բուհի հիմնավորման օրով:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031