Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատճառ չի տեսնում ձգձգելու Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը. «Ազատություն»

Հունվար 30,2014 17:45

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, եթե որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել:

Սերժ Սարգսյանն այս մասին ասել է Չեխիայում՝ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչն է Հայաստանին ստիպում այսքան արագ միանալ այդ Մաքսային միությանը այն դեպքում, այն դեպքում, երբ հենց այդ Միության նախաձեռնող երկիրը՝ Ռուսաստանը, անտարբերությամբ հետևում է, թե իր դաշնակից Հայաստանի սահմանակից շրջանները ինչպես են ամեն օր գնդակոծվում, և եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, ապա ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ արդիական զենք վաճառում Ադրբեջանին, Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել է․

«Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Երկրորդ՝ ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունը առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո՛, ռուսական կողմը համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ»:

Շարունակելով՝ Սերժ Սարգսյանը նշել է․ ֊ «Ինչ վերաբերում է մեր սահմաններում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դուք հնարավորություն եք ունեցել համոզվելու, որ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է մեր կողմից: Մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը: Եվ, իմիջիայլոց, Ձեզ պիտի ասեմ, որ մեր այդ կարողությունները ձևավորվել, հիմա էլ համալրվում են նաև Ռուսաստանի Դաշնության ջանքերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031