Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԶԾ-ից ՀԶՌԾ մեկ քայլ է. «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2014 11:40

Մի երկու-երեք ամիս այն էլի կքննարկվի ու կառավարության կողմից հավանության կարժանանա եւ Հայաստանը վերջապես կունենա այն փաստաթուղթը, որը ապահովելու է մեր երկրի դրախտ կամ գրեթե դրախտ դառնալը։ Համենայն դեպս, այդպիսի տպավորություն ստեղծվեց այդ փաստաթղթի նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի ներկայացրած մանրամասներից։ Կառավարության նիստից հետո նախարարը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս ծրագիրը, որի նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառվել էր միայն այդ օրը, եւ լրագրողները, ըստ էության, չգիտեին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Պարզվեց սակայն, որ սա մեր հին ու բարի «ԿԶԾ»–ն է՝ «Կայուն զարգացման ծրագիրը», որը ընդունվել էր 2008 թվականին, հետո փոխվել էր, հետո փոխվածն էր փոխվել, հետո ընդունվեց, թե չընդունվեց, արդեն հայտնի չէ, ու հիմա անունը փոխված, կրկին քննարկվում է ու քննարկվում է դեմքի այն լուրջ արտահայտությամբ, ինչ նախկինում քննարկվել են մեր մոտ ընդունված, ու արմատապես տապալված բոլոր ծրագրերը։ Այդ «Կայուն զարգացման ծրագիրն» էլ իր հերթին «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» շարունակությունն էր։ Մի խոսքով, սա հերթական մի «ռազմավարություն է», որի ճակատագիրը արդեն այսօր կարելի է կանխատեսել։ Իհարկե, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի համար իր այդ պաշտոնում սա աոաջին նմանատիպ ծրագիրն է, ու թերեւս հենց դրանով է պայմանավորված նրա ոգեւորությունը։ Նրա ասածներից ակնհայտ էր դառնում, որ նա անկեղծորեն հավատում է այս ծրագրի իրականացմանը։ Օրինակ՝ նա հավատում է, որ մինչեւ 2025 թվականը Հայաստանում այս ծրագրի իրականացման շնորհիվ աղքատությունը կկրճատվի մոտ երեք անգամ եւ կկազմի 13 տոկոս: Նա հավատում է, որ մինչեւ 2017 թվականը Հայաստանում կստեղծվի 60 հազար աշխատատեղ, ընդ որում՝ դրա մեծ մասը «որակյալ» եւ բարձր վարձատրվող։ Քանի քանի այսպիսի ծրագրեր են ընդունվել ու տապալվել, պետք է դեռ հաշվել։ Միայն Տիգրան Սարգսյանի կառավարությունը աղքատության նվազման եւ բացվելիք աշխատատեղերի կոնկրետ թվերով մի 4-5 հատ ծրագիր է ընդունել ու տապալել, Սերժ Սարգսյանը երկու նախընտրական ծրագիր է ունեցել…:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31