Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմի պարզաբանումը` Գյումրու լոկոմոտիվային դեպոյի գործադուլի շուրջ (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 18:22

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Գյումրու լոմոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն ու նրանց օգնականները իրենց օր օրի ցածրացող աշխատավարձերի պատճառով 2 ժամյա գործադուլ էին հայտարարել: Նրանք ղեկավարությունից պահանջում են նորմալ հաշվել իրենց աշխատավարձը, ոչ թե աչքի չափով վճարել ու Հայաստանում հայի հետ ստրուկի պես վարվել:

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Նիկոլայ Լավրենչուկը լրագրողների հետ զրույցում այս գործադուլը որակեց անհիմն` նշելով, որ այսօր լավ պայմաններում են աշխատում լոկոմոտիվային բրիգադները, նորմալ են նաև նրանց աշխատավարձերը. մի քանի անգամ բարձրացրել է՝ համեմատած անցած տարիների հետ: Որոշակի խնդիրներ, ըստ պաշտոնյայի, առաջացել են հունվար, փետրվար ասիաներին, աշխատանքի ժամերը նվազել էին, հետևաբար և վճարումը:

Ռուս պաշտոնյան նաև ասաց , որ ժողովների ժամանակ իրենք առաջարկել են կամ անձնակազմի քանակը նվազեցնել ու դրա հաշվին բարձրացնել մյուսների աշխատավարձը կամ թողնել նույնը` նույն աշխատավարձով: Ըստ նրա, աշխատակիցները կրճատումներին չեն համաձայնել:

Դեպոյի՝ բողոքի դուրս եկած աշխատակիցները լսում ու արձագանքում էին պաշտոնյայի պարզաբանումներին: Նրանք մեզ փոխանցեցին, որ վերջինս նոր ղեկավար է Գյումրու դեպոյում, շնորհքով և խելացի անձն է, սակայն նրա ձեռքը ճար չկա, իսկ իրենք կոնկրետ նրանից ոչ մի պարտք -պահանջ չունեն:

Ռուս պաշտոնյայի պարզաբանումը` տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930