Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերմերների կայքը կա, ֆերմերները`չկան (Տեսանյութ)

Մայիս 29,2014 17:19

Հունիսի 8-ին կմեկնարկի գյուղմթերքների տոնավաճառը. գյուղփոխնախարարը բացառում է, որ վերավաճառողները կարող են մասնակցել տոնավաճառին

10 օրից կբացվեն գյուղմթերքների տոնավաճառները: Այսօր «Անալիտիկ» ակումբում այս մասին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքերով, առաջին տոնավաճառը կվերաբացվի Կասյան փողոցի հարակից տարածքում, այնուհետեւ գյուղմթերքների ծավալների աճին զուգահեռ, նաեւ այլ վայրերում տոնավաճառներ կբացվեն:

Փոխնախարարը բացառեց, որ այս տոնավաճառներում կարող են վերավաճառողները գյուղացիների փոխարեն տեղեր զբաղեցնել: Ըստ պարոն Մակարյանի, էլեկտրոնային գրանցման միջոցով գյուղմթերքներ արտադրողները սերտիֆիկատ են ստանում. մինչ սերտիֆիկատ ստանալը, գյուղնախարարության համապատասխան մասնագետները նախ ստուգում են` տվյալ գյուղացին իսկապես ունի՞ ցանքատարածքներ, ինչ է արտադրում եւ այլն: Իսկ տոնավաճառին մասնակցելու համար գյուղացին ընդամենը հեռախոսազանգով հաստատում է մասնակցությունը, շուկայի պատասխանատուներն էլ տաղավարի ու մնացած հարցերն են կարգավորում, ընդ որում, տաղավարներն անվճար են տրամադրվում:

Փոխնախարարի ներկայացմամբ` farmers.am-ում ցանկացած մեկը կարող է տեղեկանալ, թե որ գյուղացին, ինչ գյուղմթերք է արտադրում, այս կայքէջում տոնավաճառին մասնակցող գյուղացիներն են գրանցված եւ նրանց կոնտակտային տվյալները, որպեսզի գնորդը ցանկության դեպքում, գյուղացու հետ կապ հաստատի:
Փոխնախարարի վստահեցմամբ` անցյալ տարի Կասյան եւ Մաշտոցի փողոցների վրա գտնվող տոնավաճառներին մասնակցել են 10 հազարից ավելի գյուղմթերքներ արտադրողներ: Արդեն հունիսի 8-ից կմեկնարկի նոր տոնավաճառը, բայց, Aravot.am-ը նկատեց, որ այս պահին farmers.am-ում ընդամենը 6 մասնակից է գրանցված, սակայն, առանց կոնտակտային տվյալների:

Փոխնախարարի ներկայացմամբ` այս պահի դրությամբ արտահանվել է
23 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, իսկ անցյալ տարի՝ 11 հազար 200 տոննա:
Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031