Լրահոս
Օրվա լրահոսը

Անակնկալներով լի օր՝ «Զատիկ»-ի սաների համար

Հունիս 10,2014 15:57

Երևանի «Զատիկ» մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանը և Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանց կազմակերպելու ամենօրյա գործունեություն իրականացնող տնտեսվարողները։

Երեք ժամ շարունակ երեխաները հրապարակում հեծանիվ են վարել, օգտվել տրամադրվող խաղային բոլոր միջոցներից։ Կազմակերպիչները նաև քաղցրավենիք ու պաղպաղակ են հյուրասիրել սաներին և հոգացել, որ նրանց համար ամբողջ օրն անակնկալներով անցնի։

«Միջոցառումից հետո, երբ երեխաները վերադառնան «Զատիկ»՝ ճաշելու, նրանց կդիմավորենք տորթերով։ Ամառվա ընթացքում այդպիսի միջոցառումներ էլի ենք կազմակերպելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30