Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ

Հունիս 12,2014 19:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վարչապետ Վերներ Ֆայմանի պաշտոնավարման տարիներին հայ-ավստրիական բազմոլորտ փոխգործակցության շարունակական զարգացման մասին, միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ երկկողմ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հանրապետության Նախագահն վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման և փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Վարչապետ Վերներ Ֆայմանը նշել է, որ ցանկությունը փոխադարձ է և ինքն անձամբ հանձնառու կլինի այդ գործին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի Ավստրիա պետական այցի շրջանակներում կայացած տնտեսական համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Ավստրիայում Սերժ Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, միաբանության գրադարան և թանգարան: Նախագահը կայցելի նաև Սբ. Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցի, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կխոնարհի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին:’

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30