Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու

Հունիս 13,2014 11:34 Share

Հունիսի 11-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի սպիրտի գործարանի դիմաց տղամարդ կա ընկած, իսկ ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել ՈԻզբեկստանի քաղաքացի, 42-ամյա Ջալիլին:
Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել