Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Բենիկ Գալստյան. «Իմ պաշտպանյալի՝ 24 օր անազատության մեջ գտնվելու համար բարոյական եւ ֆինանսական առումներով պատասխան են տալու բոլորը»

Մարտ 17,2021 23:15

Փաստաբան Բենիկ Գալստյանը, որը պաշտպանում է Արամ Սարգսյանի շահերը, այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալին «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ներկայացված մեղադրանքի ընթացքից եւ զարգացումներից:

Փաստաբանը մեկ անգամ եւս թվարկեց արդեն հրապարակայնացված բազմաթիվ փաստերը, որոնցով խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները՝ սկսած քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայությունից, նախաքննության ընթացքից, մինչեւ առաջին ատյանի դատավորի վրա որոշում կայացնելու ճնշում գործադրելը:

«Պիտի փաստեմ մի հանգամանք: Յուրաքանչյուր նորմալ պետությունում, կամ ինչ որ պետությունում, որն իրեն պետություն է համարում, նման սկանդալի դեպքում, երբ դատարանի նախագահն ու դատավորը իրար հետ խոսակցություն են ունենում, այն էլ, երբ գործը վարող դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում, առնվազն երկուսն էլ պետք հրաժարական տան եւ գնան իրենց թոշակը վայելելու: Ես լիահույս եմ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը այս գործը մերժելու մասին որոշումը պետք է վերցնի եւ հարուցի քրեական գործ: Ինչ վերաբերում է ԱԱԾ քննչական մարմնին ու դատախազությանը, վերաքննիչ դատարանում իմ պաշտպանյալը, 24 օր լիովին ապօրինի մնալով արգելանքի տակ, ի վերջո ազատ արձակվեց: Պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն անձինք, ովքեր այս հանցագործության դեպքը կոծկել են: Իմ պաշտպանյալի՝ 24 օր անազատության մեջ գտնվելու համար թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական առումով պատասխան են տալու բոլորը, սկսած ԱԱԾ համապատասխան դեպարտամենտի օպեր լիազորից, վերջացրած դատավորով»,- վստահեցրեց Բենիկ Գալստյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031