Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի խորհրդի անդամները արդարադատության նախարարի հետ քննարկել են փաստաբանությանը վերաբերող հիմնահարցերը

Հունիս 14,2014 18:35

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը այսօր, Էրեբունի Պլազայում հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանի, Կարեն Մեժլումյանի, Սիմոն Բաբայանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նելլի Հարությունյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Գևորգ Գյոզալյանի, Ռուբեն Հակոբյանի, Մարտուն Փանոսյանի և Կարապետ Աղաջանյանի հետ։

Նախարարը Խորհրդի անդամների հետ քննարկել է փաստաբանությանը վերաբերող խնդիրները: Խորհրդի անդամները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները, մասնավորապես՝

  • Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների հետ կապված հարցը,
  • Փաստաբանական դպրոցի ծրագրերի հետ կապված հարցը,
  • Վարչական տուգանքները՝ առանց դատական ակտի, գանձելու սահմանադրականության և հարկադիր կատարման կարգով գանձման գործողությունների իրավաչափության հարցը,
  • Արդարադատության խորհրդի հայեցողական լիազորությունների և թափանցիկության հարցը,
  • ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից համակենտրոնացման ռեժիմը ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելու իրավաչափության հարցը,
  • Խափանման միջոց կալանքի և կալանավորվածներին պահելու հետ կապված հարցը,
  • Քրեակատարողական տարածք ոչ աշխատանքային ժամերին և օրերին փաստաբանների մուտք գործելու սահմանափակումների հարցը։

ՀՀ արդարադատության նախարարը կարևորելով առողջ քննարկման ճանապարհով խնդիրներ լուծելու գործելաոճը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ պայմանավորվել է առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ՀՀ փաստաբանների պալատում և մանրամասնորեն անդրադառնալ այդ խնդիրներին:

 

Փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30