Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Սերժ Սարգսյանի օգնականները հավանաբար ֆեյսբուք են կարդում» (Տեսանյութ)

Հուլիս 15,2014 12:42

«Որեւէ անակնկալ բան չի կատարվում: Մինչ այդ էլ ես ասում էի եւ չէի սպասում, որ Հայաստանի անդամակցության հարցը արդեն հայտարարված ժամկետներում կլինի: Բայց բոլոր քաղաքական եւ տեխնիկական բնույթի հարցերն էլ լուծելի են, իհարկե, դա մեկ-երկու շաբաթվա խնդիր չէ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ձգձգման մասին:

Ընդհանրապես, քաղաքագետն այն կարծիքին է, որ ուկրաինական զարգացումների հետագա ընթացը Հայաստանի ճակատագրի վրա էական ազդեցություն կունենա:

Հայ-ադրբեջանական շփման գծում դիվերսիաները կվերաճե՞ն ավելի խոշորամասշտաբ պատերազմական գործողությունների, լրագրողներից մեկի հարցին, քաղաքագետն ասաց, որ սահմանային միջադեպերի կամ դրանց ինտենսիվացման մեջ նոր բան չկա. «Անընդհատ են նման բաներ լինում, երկու կողմերից էլ հետախուզությունն աշխատում է: Ես չեմ կարծում, որ գործողությունների ինտենսիվություն կա. ժամանակ առ ժամանակ նման բաներ լինում են, զոհեր են լինում եւ դա կապված է ավելի սահմանի վերահսկողության վիճակից: Պատերազմի ոչ մի հավանականություն չկա: Դիվերսիոն ակցիաների եւ պատերազմի համար տարբեր ռիսկեր, միջոցներ եւ այլ բաներ են պետք: Սահմանամերձ գյուղերում մշտապես են կրակոցներ հնչում, մշտապես է վախի մթնոլորտ, բայց դա նոր խնդիր չէ»:

Որեւէ կապ չկա ռուս-ադրբեջանական արդի հարաբերությունների եւ սահմանային միջադեպերի հետ, քաղաքագետը չի տեսնում: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, քաղաքագետն ասաց, որ ինքը ռուս-ադրբեջանական մերձեցում ընդհանրապես չի տեսնում: «Ավելին, իրականում Ադրբեջանի պահվածքը ոչ կոռեկտ մերժում էր ՌԴ-ի կողմից որեւէ ինտեգրացիոն գործընթացի մասնակցելու առաջարկին»,- ասաց նա:

Մեր հաջորդ հարցին`Արգենտինայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած մտահոգության մասին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ, Ալեքսանդր Իսկանդարյանն այսպես արձագանքեց. «Սերժ Սարգսյանի օգնականները հավանաբար ֆեյսբուք են կարդում»: Քաղաքագետը նախագահի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031