Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերում 10 անգամ ավելի շատ է տղա երեխա ունենալու ցանկությունը (ֆոտոշարք)

Օգոստոս 04,2014 11:30

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների մեջ, ի թիվս այլ անվանակարգերի, ընդգրկված է նաև պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարը:

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացրել է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ ըստ հետազոտությունների՝ գյուղական համայնքներում 10 անգամ ավելի շատ է տղա երեխա ունենալու ցանկությունը, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 4 անգամ։

Новое изображение4

 

Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունեցել երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ, որոնց ընթացքում հոգեբանը, բժիշկը, հոգևորականը զրույցներ են ունեցել վերարտադրողական առողջության, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների, ժողովրդագրական խնդիրների մասին։

Новое изображение6

 

Ըստ Խնկանուշ Մարկոսյանի՝ ծրագրի արդյունքներն ակնառու են. «Հանդիպումները մտածելու տեղիք են տալիս մայրերին, ընտանիքներին՝ շատ անգամ ստիպելով նրանց վերանայել մոտեցումները երեխաների սեռի վերաբերյալ։ Մասնավորապես, Մալիշկա գյուղում հանդիպումներից մեկին մի կին եկել էր իր 2 որդիների հետ։ Ասաց, որ աղջիկ երեխա չի սիրում ու չի էլ ցանկանում ունենալ։ Երբ բացատրեցինք, որ նման մտածելակերպի հետևանքով 20 տարի անց իր տղաները չեն կարողանալու աղջիկ գտնել ամուսնանալու համար, մի պահ մտածեց ու խոստովանեց, որ դասընթացը խորհելու առիթ է տվել»։

ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ իրենց նպատակը չէ մեկանգամյա ծրագիր իրականացնել։ Այն ունենալու է շարունակություն։ «Լրացված հարցաթերթիկներում գրեթե բոլոր մասնակիցները նշել են, որ ցանկանում են իրենց համայնքներում ունենալ երիտասարդ մայրերի կենտրոն, որտեղ պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն, ինչը կհանգեցնի կնոջ ինքնագիտակցության, դերի բարձրացմանը։ Ծրագիրը կիրականացվի նաև այլ մարզերում։ Վերջերս կարդացի, որ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում հատկապես մեծ թիվ են կազմում 3-րդ երեխայի դեպքում սեռով պայմանավորված աբորտները։ Այնպես, որ մենք պետք է շարունակենք բացատրական աշխատանքները»,- ասում է տիկին Մարկոսյանը՝ ավելացնելով, որ կազմակերպված միջոցառումներում հատկապես մեծ է հոգևորականի դերն ու ազդեցիկ նրա խոսքը։

Новое изображение5

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031