Լրահոս
Օրվա լրահոսը

Անկողնային անախորժությունները կարող են ընտանիք կործանել

Սեպտեմբեր 04,2014 12:30

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի դիտարկումները

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ զրուցեցինք Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ: Անդրադառնալով օրվա թեմային՝ հետաքրքրվեցինք՝ Հայաստանում սեռական առողջության միջազգային օրը հիշատակվում է միայն բժիշկների շրջանակներում, ու նրանք, ովքեր առանձնապես շփում չունեն համակարգի աշխատողների հետ, տեղյակ չեն դրա մասին: Ո՞րն է օրվա խորհուրդը։ Նման օր մեզ պե՞տք է, կամ ի՞նչ է տալիս այն մեզ: ,Կարծում եմ պետք է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից եւ հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսեւորման աստիճանը։ Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք եւ վարում է անվտանգ սեռական կյանք` զերծ բռնությունից, հարկադրանքիցե,- նշեց Վրեժ Շահրամանյանը, ավելացնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում՝ ,Այսօր մենք արդեն ունենք Սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորություն կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ եւ տեղեկացվածե:

Մյուս հարցին էլ՝ ինչպե՞ս է նշվելու օրն այս տարի, բացի կոնֆերանսներից, կլոր սեղաններից ու մամուլի ասուլիսներից, կա՞ն արդյոք հյուրեր դրսից, որոնք հրավիրվում են Հայաստան, թեկուզ այդ օրը ԵՊԲՀ-ում կամ այլ բուհերում դասախոսություններ կարդալու, փորձի փոխանակման համար, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց. ,Գրեթե ամեն տարի ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնը եւ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան կազմակերպում են սեմինարներ եւ գիտաժողովներ։ Այս տարի նույնպես նախատեսվում է անցկացնել միջազգային գիտաժողով՝ նվիրված սեռական առողջության լրջագույն խնդիրներին՝ տղամարդու անպտղությանը, տղամարդկանց եւ կանանց սեռական խանգարումներին, ամուսնական սեռական աններդաշնակություններին եւ այլնե։

Իսկ թե այս առումով ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում բժշկին, Վրեժ Շահրամանյանը նշեց. ,Մեզ դիմում են բոլոր այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետեւյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ՝ ժողովրդական լեզվով ասած՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ եւ ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեքսուալ խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նեւրոզով եւ այլն, սեքսուալ աններդաշնակության հարցեր եւ այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեքսուալ աններդաշնակություն եւ այլնե: Բժիշկը նաեւ հավելեց, որ այսօր շատացել է սեռավարակների տարածումը: Նրա խոսքով՝ ,Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող այցելուների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս՝ շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել ե՛ւ քո, ե՛ւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Իսկ ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրաե:

Վերջում Վրեժ Շահրամանյանը մաղթեց հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ. ,Մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանըե:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վրեժ Շահրամանյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930