Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ձկնաբուծարաններն իրենց ջուրը գյուղացիներին չեն տալիս. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2014 11:22

Արտեզյան ջրերից սպասարկվող ձկնաբուծական տնտեսությունների 99 տոկոսը Արարատյան դաշտավայրում է՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում։ Մասնագետների պնդմամբ՝ ձկնաբույծների անխնա օգտագործած ու մաքուր վիճակում բաց թողած ջուրն այլեւս ընդերք չի վերադառնում։ Այն լցվում է Սեւ ջուր գետը, այնուհետեւ գնում թափվում է Արաքս։ Այս պատճառով էլ բացված հոոստանցքերը պետք է փակել, որպեսգի տարիներ հետո ջրի պաշարները գոնե մասամբ վերականգնվեն։ Սակայն գյուղապետերի պնդմամբ՝ ինչքան էլ խորքային հորերը լուծարվեն, միեւնույն է՝ դրական արդյունք չի լինի։
Նշենք, որ ձկնաբուծարաններին ջրօգտագործման անխնա թույլտվությունները տրվել են առավելապես բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին։ Արարատյան ավազանի ընդերքային ջրային ռեսուրսների սպառման խնդրի մասին արդեն տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում են ոչ միայն մասնագետ բնապահպանները, այլեւ անգամ պետական ատյանները։ Այլեւս ակնհայտ է, որ բնությունը չի հասցնում վերականգնել ընդերքային ջրային պաշարները, ինչի արդյունքում էլ Արարատի մարզում ընդերքի մի հատված պարզապես դատարկվել է։
Ձկնաբուծական տնտեսություն ունեցող գյուղերի ավելի ցածր գոտիներում գտնվող հողամասերում գյուղացիները կարողանում են ոռոգման համար կիրառել ձկնաբուծարանների օգտագործած ջուրը, բայց մասնագետների խոսքով՝ այն արդեն պակաս օգտակար է ու ավելի քիչ թթվածին է պարունակում։

Սակայն կան ձկնաբուծարաններ, որոնք իրենց օգտագործած ջուրը պարզապես չեն կարողանում տրամադրել գյուղացիներին՝ պատճառաբանելով, որ դա մեծ ծախսերի հետ է կապված։ Արդյունքում, ջրային այդ հսկայական եւ թանկ ռեսուրսի մեծ մասը կորչում է։ Այս ձկնաբուծարանների սեփականատերերն իրենց արդարացնում են՝ նշելով, որ իրենց ձկնաբուծարանները ոռոգման տարածքից ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում եւ ջուրը դաշտերին հասցնել պարզապես հնարավոր չէ՝ առանց հավելյալ ծախսերի, ինչը, բնականաբար, նրանք մտադիր չեն անել գյուղացիների փոխարեն։ Արդյունքում հեռացված ջրերը թափվում են հիմնականում Սեւ ջուր եւ Հրազդան գետեր։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930