Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է 

Սեպտեմբեր 27,2014 11:26
narkotik

2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ա.-ի բերած հանձնունքի միջից հայտնաբերել և առգրավել են 3,250 գրամ կշռով 6 հատ դեղապատիճ և 11,938 գրամ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտանետում, որը հայտնաբերվել է հիմնարկի արտաքին պատի փշալարերից կախված: Փաթեթի զննությամբ հայտնաբերվել է 0,288 գրամ շագանակագույն փոշի, 1,968 գրամ կշռով 4 հատ դեղապատիճ, 2,298 գրամ կանաչավուն զանգված և մեկ ծալովի դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: 

ՀՀ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930