Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն պատրաստ է արտախորհդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր

Նոյեմբեր 11,2014 16:03 Share

Օրըստօրե առավել մեծ թափ հավաքող համաժողովրդական շարժմանն իրենց զորակցությունն են հայտնում ոչ միայն տարբեր քաղաքական ուժեր, անհատներ ու հասարակական կառույցներ, այլև բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ: Շարժման համակիրները նշում են, որ որևէ մեկը չպետք է լինի դիտորդի դերում, երբ երկիրը գտնվում է անդունդի եզրին, իսկ ժողովրդի հուսալքությունն այլևս խորանալու տեղ չունի. Հայաստանը ոտքի կանգնեցնելու դժվարին ու պատասխանատու գործում իր ակտիվ մասնակցությունը պետք է ունենա յուրաքանչյուրը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի և կուսակցության վարչության անդամների հետ է: Հանդիպման ընթացքում Լյուդմիլա Սարգսյանը իր ղեկավարած կուսակցության անունից զորակցություն հայտնեց համաժողովրդական շարժմանը:

«Ձեր շնորհիվ ժողովրդի մեջ կրկին հույս է արթնացել: Մարդիկ հավատում են, որ երկրում դեռ հնարավոր է իրավիճակ փոխել: Մեր նպատակները հստակ են, մեզ միավորել է ազգին ու պետությանն օգտակար լինելու ձգտումը»,-իր խոսքում նշեց Լյուդմիլա Սարգսյանը՝ կարևորելով վերջին հանրահավաքի ընթացքում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած համախմբման կոչը:

«Ժողովուրդն այսօրվա իշխանության հետ որևէ հույս չի կապում, մենք պարտավոր ենք կանգնել ժողովրդի կողքին ու օգնել նրան ընտրելու այն իշխանությանը, որին վստահում է և որից կարող է պահանջել»,-մասնավորապես, ընդգծեց Լյուդմիլա Սարգսյանը:

«Ոչ ոք չպետք է անտարբեր մնա երկրի և իր երեխաների ճակատագրի հանդեպ: Անկախ քաղաքական հայացքներից ու սկզբունքների տարբերությունից մարդիկ պետք է որոշեն՝ ուզում են ամեն ինչ մնա այսպես, թե վճռական են՝ երկրում սկիզբ դնելու արմատական փոփոխությունների»,-իր հերթին համոզմունք հայտնեց Գագիկ Ծառուկյանը:

«Մեր դռները բաց են բոլորի համար: Նրանք, ովքեր ցանկանում են «Բարգավաճ Հայաստանի» հետ ճանապարհ անցնել, պետք է իրենց նվիրումով ու կատարած գործով վաստակեն այդ իրավունքը»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահը կրկին անգամ վերահաստատեց ամբողջ Հայաստանով մեկ համաժողովրդական շարժման շտաբներ բացելու անհրաժեշտությունը:

«Անլուծելի խնդիր չկա, հարկավոր է միայն միավորել բոլորիս ջանքերն ու քայլ առ քայլ հաղթահարել դրանք»,-վստահ է Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության ղեկավարի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է արտախորհդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր:

«Ժողովուրդն այսօր մեծ հույսեր է կապում մեզ հետ, հետևաբար, մենք չունենք ո՛չ հետդարձի ճանապարհ, ո՛չ պարտվելու և սխալներ թույլ տալու իրավունք»,-հանդիպման ավարտին կրկին անգամ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ հանուն արդարության և հաղթանակի պատրաստ է պայքարել մինչև վերջ:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930