Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդան-Սևան–Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հունվար 08,2015 19:07

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի – Աշոցք – Տաշիր և Գյումրի – Ամասիա ավտոճանապարհները:

Հրազդան – Սևան – Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:

Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031