Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 25,2026 23:25 Share

Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՊԲ զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն ու մեր մյուս նվիրյալներն արդեն պատմության էջեր են մտել որպես հայրենիքը պաշտպանող ու հայրենիքին անձնվիրաբար ծառայած հերոսներ։

Ալբերտն ու մեր մյուս նահատակները մեր երկրի համար ճակատագրական պահին գնացին մարտի։ Գնացին ու իրենց չափաբաժին խրամատը կյանքի գնով պաշտպանեցին։

Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ։

Իսկ ովքեր եք դուք։ Պատմությունը ձեզ արդեն դասել է դավաճանների և ուրացողների ցանկում, ու դա խմբագրել պարզապես անհնար է։

Փառք մեր հերոսներին, հավերժ փառք մեր նահատակներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930