Լրահոս
Օրվա լրահոսը

Մշուշոտ կարգախոս

Փետրվար 07,2015 11:08

Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Նախ՝ ռեժիմ բառը փոքր-ինչ ազատ է մեկնաբանվում: Ընդդիմադիրները հատուկ բացասական շեշտով են ասում՝ «ռեժիմը այս արեց», «ռեժիմը այն է ուզում»:

Մինչդեռ «ռեժիմը» միանգամայն չեզոք բառ է եւ նշանակում է «քաղաքական համակարգ»: Կարծես թե խոսքը ոչ թե ընդհանրապես քաղաքական համակարգի, այլ ա՛յս համակարգի մասին է: Եվ հետեւաբար ընդդիմության նպատակը պետք է որ լինի Հայաստանի այսօրվա՝ մեղմ ավտորիտար համակարգը աստիճանաբար վերածել ժողովրդավարական համակարգի: Դրա անհրաժեշտության հետ դժվար թե որեւէ խելամիտ մարդ վիճի՝ դա Հայաստանի զարգացման միակ հնարավոր ճանապարհն է: Արդյոք դա՞ է ուզում Հիմնադիր խորհրդարանը: Դժվար թե: Ավելի հավանական է, որ մնացած ընդդիմադիրների նման նրանք «ռեժիմի» տակ հասկանում են Սերժ Սարգսյանին: Բայց քանի որ հիմնադիր խորհրդարանականները, ըստ երեւույթին, ցանկանում են իշխանություն փոխել նաեւ ԼՂՀ-ում, ապա շարժումն ավելի ճիշտ կլիներ անվանել՝ «100-ամյակն՝ առանց ռեժիմների»:

Հիմա բուն 100-ամյակի մասին: Խոսքը, պետք է ենթադրել, Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին է, որը լրանալու է այս տարվա ապրիլի 24-ին: Հետեւաբար, եթե վերծանենք մշուշոտ կարգախոսը եւ փորձենք այն վերածել ավելի հասկանալի լեզվի, ապա դա գուցե նշանակում է՝ «այնպես անենք, որ մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ը Հայաստանը ղեկավարի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ուրիշ նախագահ»: Հավանական է, սակայն, որ դա նշանակում է՝ «2015 թվականի ապրիլի 24-ին իրականացնենք հեղափոխություն եւ փոխենք նախագահին»:

Արձանագրենք, որ ներքին քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ, թեկուզ ժամկետային առումով, կապելը անկախ Հայաստանի ընդդիմության պրակտիկայում ընդունված չէ: (Ի դեպ, ընդունված չէր նաեւ Հայաստանի ընդդիմության հանրահավաքներն ու ցույցերը անցկացնել Արցախում): Ընդհակառակը՝ 88-ի ապրիլի 24-ից սկսած՝ ընդդիմությունը (այն ժամանակ՝ «Ղարաբաղ» կոմիտեն) կոչ էր անում այդ օրը հարգել անմեղ զոհերի հիշատակը լուռ եւ արժանապատիվ: Ընդդիմության նման կեցվածքի մեջ ես խորը իմաստ եմ տեսնում՝ այդ օրը մենք բոլորս հանդես ենք գալիս ոչ թե որպես այս կամ այն քաղաքական հոսանքի ներկայացուցիչներ, այլ պարզապես որպես հայեր:

Անձամբ Ժիրայր Սեֆիլյանի անկեղծությանն ու հայրենասիրությանը ես, իհարկե, չեմ կասկածում: Նրա կողքին կան հղկված մտավորականներ, որոնք պատիվ կբերեն ցանկացած կուսակցության: Կան նաեւ կասկածելի անձնավորություններ, որոնք պղտոր ջրում ձուկ են բռնում: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն, ինձ թվում է, Հիմնադիր խորհրդարանի մեթոդոլոգիական սխալի մեջ է, երբ այդ խումբը հրաժարվում է հանդես գալ որպես քաղաքական ուժ, որպես կուսակցություն՝ հնչեցնելով, սակայն, ըստ էության, քաղաքական կարգախոսներ: Նման երկվությունը անխուսափելիորեն սխալների է հանգեցնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (42)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Համամիտ եմ, որ Կարգախոսը քննադատության չի դիմանում, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Երթի խափանման ընթացքում, անհամեմատելի է մի խումբ քաղաքացիների՝ ստեղծված ծանր վիճակից դուրս գալուն միտված ասենք՝ ոչ օպտիմալ գործունեությունը:
    Որպեսզի լավ պատկերացնենք կատարված հանցագործության բնույթը, ենթադրենք, որ երթը գնում էր Վրաստան, վիրահայությանը կոչ անելու վերջ տալ Հայաստանում կատարվող հերթական ընտրազեծարարությանը տասնյակ ավտոբուսներով մասնակցության ՛՛ավանդույթին՛՛: Եվ ի՞նչ… վրացիները հրաժարվում են վիզա տրամադրել, պատճառաբանելով թե իրենք ՌԵՅԴ են անում, իհարկե խախտելով միջպետական պայմանագիրը, և այն բանից հետո, երբ մերոնք փորձում են ետ վերադառնալ, վայրենաբար հարձակվում ու ու ջարդում են խաղաղ երթի թե՛ մասնակիցներին և թե՛ նրանց գույք հանդիսացող ավտոմեքենաները, միաժամանակ վտանգելով դրանցում գտնվող կանանց ու երեխաների կյանքը: Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլիներ մեր հասարակության արձագանքը, այդ թվում և ՛՛հայրենանվեր՛՛ քյառթուների, ինչպես նաև նեոբոլշիվակված պաշտոնյաների, չգիտե՞ք, ես էլ չգիտեմ, հիմա երևի կարտահայտվեն, կիմանանք:
    Ինչ վերաբերում է Կարգախոսի մշուշոտ լինելուն, ապա ես կգերադասեմ, որ այն ավելի շուտ մշուշոտ, քան 180 աստիճանով հակառակ լինի:
    «Առաջ Հայաստան »????? Դրա կիրառման առաջին 5 տարիներ արդյունքում պարզվեց, որ դա զեղչված տարբերակն է «ԱՌԱՋ այստեղ ՀԱՅԱՍՏԱՆ է եղել» կարգախոսի, նույնաբար՝ «ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի դեպքում «ԴԵՊԻ քրեականների համար ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ», հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր դրանց ՛՛կյանքի կոչման՛՛ արդյունքում երկիրը հայաթափվեր, տնտեսությունը կայուն հետընթաց ապրեր, մի փոքր ընդդիմացողները համակարգված կերպով ՛՛քացու տակ գցվեին՛՛ իսկ օրինականության ապահովման համար վճարվող պաշտոնյան քրեականների հավաքը երաշխավորի, սակայն քաղաքականապես ակտիվ մարդկանց սպառնա, թե նրանց ականջները ՛՛շան թուլի պես կկտրի՛՛: Անկեղծ ասած, թե շան թուլեքը ինչպե՞ս են ականջ կտրում, չգիտեմ: Եկեք այդ հարցն էլ թողնենք լեզվի մասնագետներին:

  2. Ruben says:

    Եթե Դուք ցանկանում եք տեսնել երկրի ապագան, ապա մոտիկից ծանոթացեք
    Ազգային ավտանգության քաղաքագիտության դպրոցին, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին, ՀՀ պետական կառավարման ակադեմիային:
    Յուրաքանչյուր ողջամիտ, առողջ դատողության տեր մարդ, կարող է պատկերացնել թե ինչ է աճել1992 թ. ի վեր, ում (ինչի) համար եւ ինչ կարելի է ակնկալել:
    «Առաջ, առաջ դեպի (մինչեւ) վերջ»-ից մինչ այսօր՝ «100-ամյակն՝ առանց ռեժիմի»…
    Ռեժիմ չկա՝ պետություն չկա: Լսեք, լսողությունը վարժեք, հարմարվեք եւ կընդունեք:
    Եվ օրեցօր հովիվները, վարձկանների օժանդակությամբ, իրենց հոտը քշում են արտասահման, քանի դեռ կա սահման:

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, նախ կարգախոսի մասին…իմ կարծիքով, հարմարության համար, պարզապես կրճատել են «տոտալիտար» բառը , որի իմաստը կարծում եմ գիտեն բոլորը, իսկ եթե չէ, հույսով եմ հարգելի Արթուր Ղազարյանը «կթարգմանի»…Հիմա «անմեղ զոհերի» հիշատակը հարգողների մասին: Կարծում եմ «հարգողները» լավ կանեին ոչ թե միայն այդ օրը հարգեին, այլ թույլ չտաին որ Մարտի 1 լիներ, Գյումրվա նախճիրը լիներ, Բերդաձորի ծեծ ու ջարդը լիներ…թե չե կարծում եմ «անմեղ զոհերի» հարազատները ավելի երջանիկ կլինեին եթե այս, մի բուռ ժողովուրդը մի բուռ հողի վրա ապրեր ու չփախներ չհանդամները…ապահով լիներ որ ամեն անգամ խմբով դժգոհություն հայտնելուց,Գասպարյանները իրենց պատժիչներով, մահակները, յաթաղանի նման գլուխների վերեվը չեին թափահարի…( էս Ձեր տոտալիտար «ռեժիմ» ասածը, հարգելի Արամ)

  4. Թրավիս says:

    խնդիրը միայն կարգախոսը չի…

    պարզորէն, բացայայտորեն, իրենց ծրագիրն ու յայտագիրը ՝ Ապրիլ 24 2015-ին, Երեւանում, կատարել է քաղաքական ակցիա, կառավարութիւնը տապալելու նպատակով

    ասիկա ենթադրություն չի, զրպարտություն չի, այլ հաստատ իրողութիւն է, առարկայական, անհերքելի տուեալ

    իրե՛նք ուղղակիօրեն յայտնած են, բառացիորեն յայտարարում են,այս ամէնը

    եւ Արցախ էին գնում, այնտեղի ժողովուրդը մղելու համար որ ան ել մասնակցի Ապրիլ 24 2015-ի իրենց ծրագրած վերոյիշեալ ակցիային

    յատուկ, տպուած թղթիկներ ունեն այս նիւթով,
    եւ իրենց հետ էին տանում Արցախ, բաժնելու համար այնտեղ

    խնդրում եմ որ այս ամենը ստուցեք, տեսնեք եւ դուք ել հաստատեք

    բաւ է որ այցելէք Համացանցային իրենց այլազան էջերը

    • Գալուստ Ենոքյան says:

      Բարոն Թրավիս, ուրեմն եթե Սերժ Սարգսյանը,«պարզորէն, բացայայտորեն, իրենց ծրագիրն ու յայտագիրը …ասիկա ենթադրություն չի, զրպարտություն չի, այլ հաստատ իրողութիւն է, առարկայական, անհերքելի տուեալ իրե՛նք ուղղակիօրեն յայտնած են, բառացիորեն յայտարարում են,այս ամէնը…» ընտրությունների ատենը իրենք կխփեն յուրաքանչյուր ԹԻՎ , կամ կնկարեն ուզած թիվը, ոստիկանության մահակներուն միջոցավ աս փաստը կառավարություն տապալել չեք ընդունիր…չէ որովհետեվ այդպես կկարծեք…իսկ երբ մարդիկ խաղաղ ճանապարհով, ժողովրդկան խաղաղ ընդվզում կկազմակերպեն անպայմանորեն պիտի պատժվին…ասիկա է ձեր ազատական կուսակցության մոտեցումը (կխնդրեմ նաեվ մե ազգին հերոս Անդրանիկը նորեն ձեր փաստաբանական նկրտումներոմ չշահարկել…«գնա մեռիր , եկուր սիրեմ…»)

  5. Ժիրայր says:

    Ի վերջո, բոլոր վեճերը պտտվում են մի խնդրի շուրջ` որն է առաջնային.
    1. անտեսել երկրի ներքին խնդիրները, ապրել աղբի մեջ և հարմարվելով խոզի կենսակերպին` միաժամանակ արդարություն պահանջել թուրքից, երբ մեզ վրայից աղբահոտ է գարշում,
    2. թե սկզբում երկիրը մաքրել կեղտից, լվացվել, սրբվել, և միայն դրանից հետո խոսել բարձր բաներից…

    • Մարգար Մախսուդյան՝ says:

      Իրոք հստակ հարցադրում է, որից խուսանավելը գրեթե անհնար է թվում, սակայն ՛՛Կերակրատաշտի վկաները՛՛, որոնք բարբաջագիտության գծով դոկտորներ են, կսկսեն իրենց գլխիվայր շրջված ՛՛դատողությունները՛՛ արտա…հայտել, քանզի նրանք բերանով ոչ միայն ուտում են, այլև … արտաթորում:

    • Թրավիս says:

      անտեսելով ծայրահեղ բառապաշարդ
      – եւ նոյնքան չափազանցուած՝ կացության արժեւորումդ –

      ոչ, բոլոր վեճերը չեն պտտվում այդ քո նշնած կէտերի շուրջ

      խնդիրը այն է թէ Ցեղասպանութիւն կարելի՞ է գործածել, օգտագործել, շահագործել՝ այդ նպատակների համար

      հայոց մարտիրոսները ձեր քաղաքական շարժումի տրամադրության տակ չեն, ձեր գործիքը չեն

      դուք ուզում էք որ անոնք ել, 1 ու կէս միլիոնն ել, մասնակցի ձեր ցոյցերին…

      պարզ է թէ իրաւունք չունեք

      • Գալուստ Ենոքյան says:

        Բարոն Թրավիս,« հայոց մարտիրոսները ձեր քաղաքական շարժումի տրամադրության տակ չեն, ձեր գործիքը չեն» աս ըսածդ առաջինը քեզ կվեաբերի, Սերժ Սարգսյանին…դուք Առաջ կպոռաք, ետ ետ կերթաք…կխնդրեմ «մարտիրոսներին» նորեն չսեփականացնեք, անոնք ոչ ձերն են, ոչ ալ ձեր կուսակցությանը…ամոթ է շահարկելը…իրենց հիշատակը կուզեք հարգել…գնացեք Գյումրի, մեկ ամսով օգնեք անտուն մարդկանց…ոչ թե Ապրիլ 24 հուղարձանին «հյուր» գնացեք…իսկ այդ կառավարությունը , որի համար այդքան «կտապակվեք» անօրեն ձեվով ընտրված է,եվ դուք իձմե լավ գիտեք…

    • Հրանտ Պապիկյան says:

      Հարգելիս, ես չգիտեմ դուք ինչի մեջ եք ապրում, ինչ կենսակերպով, և ինչու է ձեր վրայից աղբահոտ գալիս, բայց մի ընդհանրացրեք…
      Թրավիսը հիասքանչ է պատասխանել, խորուրդ եմ տալիս մի անգամ էլ վերընթերցել: Ավելացնելու բան երևի միայն այն է, որ ոչ միայն իրավունք չունեք, այլ նաև ՉԵՔ ԿԱՐԱ: Հենց մեկը ես չեմ թողնի…

      • Կարո says:

        ու ո՞նց չես թողնի

        • Հրանտ Պապիկյան says:

          Մահակով, էլ ոնց…

          • Կարո says:

            Ինչքան որ Քեսաբ գնացիր…. քո նմնանները մենակ խոսում են…մահակով Պապիկյան…

          • Հրանտ Պապիկյան says:

            Բայց իմ նմանները հատուկ չեն սարքում որ ծեծ ուտեն, ինչա թե հետո խոսալու բան ունենան…))))
            Քեսաբ գնալու կարիքը չեղավ, բայց եթե նույնիսկ այնպես ստացվի, որ տոտալ մոբիլիզացիա հայտարարեն և բոլոր հայ տղամարդիկ ստիպված լինեն զենք վերցնել, մեկ է իմ նմանները կամավոր են լինելու, իսկ քեզ զոռով են բերած լինելու…))))
            Կհանդիպենք այսինքն…

          • Կարո says:

            Մահակիդ չխաբնվես…ինձ էսքան վախտ զոռով ոչ ոչ չի կարացել տանի….քո խասքերն էլ լրիվ կռուտիտ էին….կարիքը չեղավ….աղվեսի դունչը խաղողին չհասավ…

  6. Տիգրան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան եւ բոլոր մնացածներ, ովքեր Լեռնային Ղարաբաղը չեն համարում Հայաստանի Հանրապետության մաս: Ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը եւ նրա բնակչությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերի հետ: Ռեժիմ, ռեժիմներ: Էս կարգի նուրբ ճշգրտումներ եք կատարում, եւ նույն ճշգրտությամբ Լեռնային Ղարաբաղը համարում եք ՀՀ-ից այլ պետություն: Դե այլ՝ այլ: Ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը եւ նրա բնակչությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերի հետ:

    • Թրավիս says:

      Արցախի վրայ գոյութենական սպառնալիքը ճիշտ միեւնոյնն է, միեւնոյն ցեղախմբի կողմէ, քան հայութեան դէմ այն սպառնալիքը՝ որ ի գործ դրուեցաւ, կիրարկվեցաւ, Օսմանյան Թուրքիայում

      եթէ առաջքը չառնուէր, Օսմանյան թուրքիայում ծայր տուած Ցեղասպանութիւնը շարունակվելու էր հայոց Կովկասում. արդէն հասաւ այնտեղ, այն ժամանակներին իսկ, Շուշիի ջարդերով… աւելի ուշ, Կիրովապատով, Սումկայիթով… Արցախի ամբողջ պատերազմով…

      կայ նաեւ Պանթուրանիզմի բացայայտ տուեալը

      կայ նաեւ այն իրողութիւնը թէ Արցախն ու Արեւմտյան Հայաստանը հայոց միեւնոյն եւ միացեալ Հայրենիքի բաղադրիչնեն են

      եւ դեռ ասում ես՝ ի՞նչ է կապը…

      • Տիգրան says:

        հա՞ որ…փաստորեն Սիրիայի կռիվը շուտով կհասնի Մարոկկո, իր ճանապարհին ջնջելով իրար ցավին անտարբեր արաբական բազմաթիվ երկրները…

      • Տիգրան says:

        բա համ էլ ասում ես, թե Ղարաբաղն ուրիշ պետություն ա….ո՞նց հասկանանք…միացյալ հայրենիք…ո՞ւր ա….

      • Թրավիս says:

        նաեւ, Օսմանյան լուծի տակ, Հայոց Ազատագրական Շարժումի մէջ էական դերակատարություն ունեցած են Կովկասի հայերը, եւ յատկապէս Արցախի հայերը

        մի քանի անուններ տալու համար միայն ՝Կուկունյան, Նիկոլ Տուման, Խանասորա Վարդան, Արամ Մանուկյան, եւայլ. եւայլն. շարքը շատ երկար է…

        զինամթերքի կարեւոր բաժինը հասնում էր Արեւմտյան Հայաստան՝ Կովկասից

        նոյն ըմբռնողությամբ, Արցախի գոյամարտում, երեւի «արեւմտահայեր»ն ել մասնակից եղան…

  7. Մարգար Մախսուդյան՝ says:

    Եվ մեկ ուրախալի լուր. հենց նոր Արոնյանը հաղթեց Անանդին: Հույս ունենանք, որ այս հաղթանակը շրջադարձային կլինի:

  8. DELEA ORGANIZACION says:

    Այս օրերին ամենաշատը քննարկվում է Բերձորը, Բերձորում տեղի ունեցածը:
    Սերժ Սարգսյանը ցավագին է ընկալում Արցախից կամ Արցախում իր հասցեին հնչող ցանկացած քննադատություն, դրա համար էլ խրախուսում է արցախյան պաշտոնյաների մրցակցությունը, ինչն էլ բերեց հունվարի 31-ի աննախադեպ խայտառակությանը:Իսկ Արցախի ժողովուրդը արդեն նույնիսկ փոքրիկ բողոքի դեմ իշխանական քարոզչամեքենան հանում է «թշնամին սարի հետեւում է» ջան գյուլում ջան ջան,հայտնի ՀԱՅ մանուկների երգով եւ դրա տակ 20 տարի շարունակ փորձում լռեցնել ամեն ինչ:Մեր երաժիշտներին կարելի է խնդրել,որ օգնեն Արցախին, գոնե փոխել երգի բառերը, եթե մեկ այլ ուրիշ բան չունեն երգելու:
    Բերձորի իրադարձությունների վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության կողմից հունվարի 31-ին տարածած հաղորդագրությունը, էստ էության, ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքները կոպիտ ոտնահարելու մասին ինքնախոստովանություն: Ի դեպ, այս պնդումը կարող ենք անել, անկախ նրանից, Արցախը դիտարկում ենք որպես անկախ պետություն, թե Հայաստանի մաս, կամ կողմնակից ենք արդյոք «Հիմնադիր խորհրդարանի» մոտեցումներին, թե ոչ:
    Բողոքելով հայերի չլուծվող խնդիրների դեմ՝ 1985 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը: Արդյունքում սկսված փոխհրաձգության արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք մինչ մահ ծեծում էին:
    Այսօր, նույն ոճի ծեծ ու սպանություն կարող է սպասել մեր երկրի ղեկավարներից, «ՖԱՍ» տալով ոստիկաններին անզեն քաղաքացիների վրա:Միթե մենք Հայերս այսքան անզոր ենք ու չունենք ինքնասիրություն որ պայքարենք դրանց դեմ, մինչեվ երբ պետք է թույլ տանք որ այս դահիճները ջարդեն անմեղ մարդկնց գլուխները:Ժամանակը եկել է վճռական քայլերի դիմելու,միթե համբերության բաժակը դեռ չի լցվել:Եթե ուշադիր նայեք 2008 մարտի 1-ի եվ 2015 Հունվարի 31-ի տեսագրությունները ապա կարող ենք տեսնել շատ ծանոթ դեմքեր, որոնք միշտ ներկա են նման գործողություն կտարելիս:
    Նաեվ Գյումրի դեպքերում կան այդ ոստիկանի հագուստով նույն մարդիկ որոնք կատարում են միմիայն նախագահի հրամանը եվ նրանց համար գոություն չունի ոչ մի սրբություն:
    Նրանց անվանում են «կամավոր տուգանային գումարտակ»:
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաանմարդկային դրսևորումներից մեկը երևի տուգանային գումարտակն էր («штрафбат»)։
    Արյունով մեղքերը քավելու կարգախոսով խորհրդային իշխանությունները կալանավայրերից առաջին գիծ էին ուղարկում հարյուր հազարավոր անմեղների ու մեղավորների, հաճախ՝ գրեթե անզեն։ Դեպքեր են եղել, երբ այդպիսի գումարտակները քշել են դեպի ականապատված տարածքներ։ Չհնազանդվել հնարավոր չէր. տեղում գնդակահարում էին։ Նահանջել հնարավոր չէր. յուրայինների գնդացիրները տեղում ոչնչացնում էին մեկ քայլ հետ կատարողին։ «Շտրաֆբատը» տարբեր կենսագրություններ ու ճակատագրեր ունեցող մարդկանցից կազմված թնդանոթային միս էր՝ գողեր, մարդասպաններ, կաշառակերներ, մտավորականներ, քաղբանտարկյալներ…
    Երևույթը հիշեցնում է այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցողը. իշխանությունն «առաջին գիծ» է նետել իր «շտրաֆբատը»։ Նույն տրամաբանությամբ՝ անկախ ով լինելուց՝ պետք է մինչև վերջ «փչանաս» հացի խնդիրդ լուծելու համար։
    Ով ասես՝ չկա գործող իշխանության տուգանային գումարտակում՝ զառամյալ ու երիտասարդ հաճախորդներ, մոլորյալներ, «ակտիվիստներ», «մտավորականներ», ովքեր միշտ ասել են, թե քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն («քաղաքական թեմաներով ոչինչ չեմ ասելու»), բայց, արի ու տես, հանուն մի կտոր հացի՝ հայտնվել են «շտրաֆբատում»։
    Պատերազմի տարիների «շտրաֆբատականներից» շատ քչերին հաջողվեց ողջ մնալ ու վերադառնալ քաղաքացիական կյանք։ Իշխանությունը մոռացավ «արյունով մեղքերը քավելու» իր խոստումը։ Ողջ մնացածների գերակշիռ մասը կրկին հայտնվեց կալանավայրերում։
    Հիմա դուք ո՞ւմ համար եք նետվել առաջին գիծ ու դարձել թնդանոթային միս։ Կա՛մ «Հիմնադիր խորհրդարանի» մեծացող ալիքն է ձեզ քշելու տանելու, կա՛մ նույն իշխանությունն է ուղարկելու գրողի ծոցը:Երեկ դուք փայլեցիք Մարտի 1-ի դեպքերով, այսօր Բերձորում տեղի ունեցած ձեր «հարսանիք աղավնու կամուրջի մոտ» ինչպես դուք անվանագրեցիք այդ ջարդը:
    Մարդ է՞լ կամավոր զինվորագրվի տուգանային գումարտակ։ Ինչի՞ համար՝ մի փոր հացի՞։ Հիմա լայն ծավալով աշխատանք է գնում ոչ թե ներկա նախագահի
    դեմ,այլ ճշտվում է Ձեր բնակվելու վայրը, որպիսի Ձեր ընտանիքները ստանան նույն հաճույքը, որ դուք տալիս էք անմեղ ժողովրդին:Աոտված չանի պատերազմ սկսվի, այս տուգանային գումարտակը նախատեսված է կանգնեցնել մեր սահմանները պահող զինվորնեին հսկելու համար:Տեղում կոչնչացվի այն զինվորը եթե մեկը փորձի մի քայլ հետ կատարի:Նույն գործողույունը կկատարի նաեվ ՀՀ ներկա ազատամարտիկները որոնք կառավարությանն են ծառայում: Ու հիմա ել է խոսք գնում, թե ինչպես կլինի եթե պատերազմ սկսվի«կգցեմ դեմս բոլոին, կտանեմ կռվի դաշտ» իսկ մենք կլինենք երկրորդ գիծ,այսինքն կլինեն տուգանային գումարտակ, որովհետեվ նրանք այլեվս չեն կռվի ինչպես 25 տարի առաջ:
    Այս կառավարության նպատակը մեկն է, իրագործել ռուսի երազած Հայաստանը առանց Հայերի, կմնան մի 100 հազար մարդ որ կկատարեն ներքին աշխատանքներ, ապահովելու բանակի անհրաժեշտ պահանջները:
    Քանի դեռ ուշ չի, ուշքի եկեք ՀԱՅԵՐ:

    • Թրավիս says:

      իսկ այսքան երկար – եւ նոյնքան դատարկ – քարոզ, ո՞վ է կարդալու…

      պարզում եմ ուրեմն դրոշը՝
      «100-ամյակը առանց պոռոտախոսների» !

    • Հրանտ Պապիկյան says:

      Գալուստի պապը ինչպես բոլորդ արդեն գիտեք՝ ”Գուլագ”-ում է սռոկ ատբիտ արել (եղեռնից փախչելուց հետո):
      Ձեր պապը հավանաբար ՛՛շտռաֆբատ՛՛-ում է կռվել, կամ կարող է հենց այդ ետևից կրակողներից է եղել… գրեք Ձեր ընտանիքի պատմությունն էլ իմանանք՝ ինչպես Գալուստինը գիտենք: Դա երևի ավելի հետաքրքիր կլինի կարդալը, քան այդ ծավալուն ցնդաբանությունը, որ գրել եք, հարգելի ՖԵՅՔ…
      Կարող եք իմ բնակվելու վայրն էլ ճշտել, քանի որ ճիշտ է ես Բերձորում այդ օրը չեմ եղել, բայց այսուհետ որտեղ հանդիպեցի եղեռնի տարելիցը այլ նպատակներով շահարկողների՝ նույն Բերձորի օրն եմ գցելու այդ ծախու խեղկատակներին…
      Բայց ամենազավեշտալին ՛՛հիմնադիր խորհրդարանի մեծացող ալիքն՛՛ էր….)))))))))

      • Աբո says:

        Հրանտ Պապիկյան հետաքրքիր ա դուք մարդկանց կենսագրությունը հավաքում եք ու՞մ համար 🙂
        Ձեզ հետ համաձայն եմ,որ ապրիլի 24-ին միայն մեկ պահանջ պետք է լինի՝ ճանաչել մեձ եղեռնը:
        Հետաքրքիր ա մենակ այդ օրն եք դուբինկով ման գալու,թե միշտ 🙂 )

      • ”Գուլագ”-ում սռոկ ատբիտ արածի թոռ says:

        Պապիկյան, վնեշտատնի ես՞

        • Armo says:

          Եղբայր ճիշտ ես նկատել: Երևի ընթերցողներից 90% էլ նույն կարծիքի են որ թրավիսները կամ հրանտպապիկյանները «շտատնիյ» կամ «վնեշտատնիյ» են: Ուղղակի բոլորն չէ որ խոսում են սրա մասին: իսկ նրանք ովքեր փորձում են հրանտպապիկյաններին խրատ տալ, թե ոնց պահեն իրենց մահակները քանի վերջը իրոք մոտ է, ապա շատ միամիտ մի գտնվենք: իրենք՝ մարդկության մի այնպիսի որակն են դավանում որի մասին էլ ասվում է.
          Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
          Գիտի թե ու’մ հետ և ու’ր է գնում,
          ՈՒ’մ մեռելին է անարցունք լալիս,
          ՈՒ’մ խոսքի վրա ստից ծիծաղում,
          ՈՒ’մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
          Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…
          Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
          Կանգնած է այնտեղ նա երկյուղալի…
          Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
          Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
          Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
          Հարազատ մորից և որդուց ավել,
          Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…
          Սու’տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
          Ամե՜ն ինչից շատ, անե՜ն ինչից վեր,
          Նա պատմության մեջ իր դարն է սիրում…
          Սուտ է: Նա դարի ավարն է սիրում:
          Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
          Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…
          Սու’տ է: Նա միայն իր փորն է սիրում:
          Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
          Գաղփարական իր հորն է սիրում…
          Սու’տ է: Ո’չ հորը, ո’չ մորն է սիրում,
          Թանկ չէ ո’չ որդին, և ո’չ էլ թոռը:
          Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
          Սիրում է կյանքում նա իր …..աթոռը:
          Աթոռն է սիրում
          ՈՒ նրան տիրում.

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Պապիկյան, կխնդրեի պապերին ձեռք չտալ…(հետո էլ էդ ազգանունն ես կրում)…տեսնում եմ ինչպես եք «անմեղ զոհերի» հիշատակը հարգում դու ու բարոն Թրավիսը…աստված հեռու պահի ձեր նման «հարգողներից» …մենք բանավիճում ենք ոչ թե զազրախոսում…

  9. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան,բացարձակ կարևոր չէ,որ Դուք հասկանաք այս կամ այն ակցիայի իմաստը,կարևորն այն է,իրավունք ունեն այդ մարդիկ նման ակցիա իրականացնելու թե ոչ:

  10. Գուլագ”-ում սռոկ ատբիտ արածի թոռ says:

    Մոդերատոր ջան։ Էն Արամին ուղղած հարցս շատ ծանր էր՞։

  11. давид says:

    проблема в старом закоренившимся дашнакцкой с одной стороны так и комунистической с другой стороны прошлом людей и их родителей, воспитании ,которое не может без лозунгов и исканий врагов , что то попытаться сделать и искренность
    их намерений подтверждение этому .нужно просто делать. но для того чтобы делать нужно не только хотеть, нужно знать к сожелению они не в стостоянии знать им это не дано по ка что. .познания даются в глубоких мучениях за правду

  12. Գալուստ Ենոքյան says:

    Ինչքան հասկանում եմ ժամ առ ժամ իրավիճակը երկրում գնալով սրվում է…Չաուշեսկուի ուրվականը պտտվում է Բաղրամյան 26 ի վրա…պարոն Պապիկյան էդ մահակդ մեկի մոտ պահ տուր , թե չե…

    • Հրանտ Պապիկյան says:

      Գալուստ հլը տես էդ ամերիկաներում բողոքելու բան-ման չկա, փոխվի մի քիչ իրանց բլոգների վրա էլի ախպեր… մեկ ա բոլորը արդեն ջոկել են, որ ճիշտը դու ես, իսկ ես ու իմ նմանները Պուտինի շպիոններն ենք, կերակրատաշտի համար ենք պայքարում ու խայտառակում ենք Ռեսպուբլիկան…

  13. Թրավիս says:

    ուֆ… շատ խճողում կա այստեղ հիմա…

    լաւ ուրեմն,
    ես գոնէ դուրս գամ (այս էջից…)

  14. Լավատես says:

    … в Греции люди делились на две основные группы: “гражданин” и “не гражданин”. Гражданин по-гречески – политес; не гражданин – идиотес, то есть человек типа раба, выполняющий чужие решения, не имеющий своего мнения по базовым вопросам, манипулируемый и не мыслящий дальше обустройства своего быта.

    https://www.x-libri.ru/elib/shalg000/00000021.htm

    Ստրկամիտ երկրորդ տեսակը փորձում է ճնշել առաջին տեսակին:

  15. Գալուստ Ենոքյան says:

    Հարկավոր է որ մարդիկ սպառողներից (ստրուկներից) դառնան արտադրողներ…հարկավոր է ապահովել ազատ շուկայի աշխատանքը, օլիգարխներիմենաշնորհներից ազատվել…Պետք վերացնել «սովտական» կառավարման ձեվը… «կապիտալիստական» Հայաստանին էդքան մինիստրություններ ու չինովնիկներ «ստրկատերեր» պետք չեն…տհտեսությունը «ղեկավարել» պետք չի, ինքը իրեն կղեկավարի…պետք է կրճատել պետության դերը մարդկանց կյանքում…բարձրացնել տեղական կառավարման դերը…փոքր ֆորմատով…որ մարդիկ իրենք իրենց կառավարեն… այ էն ժամանակ մարդիկ ստրուկից կվերածվեն քաղղաքացիների…ԱՇԽԱՏԱՆՔ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728