Այս ընտրություններն, անշուշտ, ամենահակաժողովրդավարն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ: Առաջ էլ են եղել լուրջ խախտումներ, բայց երբեք չի եղել, որ իշխանության երեք հիմնական մրցակիցների դեմ հարուցված լինեն քրեական գործեր (մեկն անազատության մեջ է), իսկ ընտրարշավի ժամանակ գործադիր իշխանության ղեկավարը նրանց պարբերաբար սպառնա հաշվեհարդարով: Կարծես, օրենքով ի՛նքն է որոշում, թե ով պիտի նստի, ով ոչ:
Չի եղել, որ ձերբակալություններով եւ ուսումնական զինվորական հավաքներով սպառնան Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին՝ այն պարագայում, երբ հստակ հայտնի է, թե երբ են ավարտվում ընթացիկ եռամսյա վարժանքները եւ երբ են սկսում նորերը:
Չի եղել, որ ընտրությունների նախօրեին կալանավորվեն ընդդիմության ազդեցիկ դեմքեր՝ նկատի ունեմ նախեւառաջ Անդրանիկ Թեւանյանին եւ Արմեն Աշոտյանին: Հենց ընտրություններից մի քանի օր առաջ «հիշեցին» նրանց՝ նախկինում կատարած «հանցագործությունները», եւ այդ բառն, իհարկե, պետք է չակերտների մեջ առնել, որովհետեւ պատվերով «թխած» գործերն անհեթեթ էին:
Առաջներում նույնպես եղել են զորքի «կոլեկտիվ քվեարկություններ», բայց չի եղել, որ դրանք իրականացվեն ընտրատեղամասերը փակվելուց հետո:
Կարդացեք նաև
Չի եղել, որ ընտրություններից առաջ ձերբակալվեն ընդդիմության հարյուրավոր ակտիվիստներ՝ ընտրակաշառքի «թխած» գործերով: Դա արվում էր ոչ միայն «ուժի ցուցադրության» եւ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, այլեւ՝ թույլ չտալու համար, որ այդ ակտիվիստները կանխեն իշխանության ապօրինությունները: Նման բան չի եղել ընտրություններից առաջ, բայց եղել է ընտրություններից հետո՝ 2008 թվականին:
Մնացածը ընտրակեղծարարության «կլասիկա» է. օրինակ, վարչական ռեսուրսի անխնա կիրառման առումով ՔՊ-ն ոչ մի յուրահատուկ know how չի հայտնաբերել:
Այդքանով հանդերձ՝ ՔՊ-ն, նույնիսկ ձեռնասուն ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով, 50 տոկոս չի հավաքել: Դա դրական փաստ է: Այլ դրական երեւույթների մասին՝ հաջորդ խմբագրականում:
Արամ Աբրահամյան
Ծաղրանկարը՝ MediaLab- Newsroom Laboratory-ի



















































Մեծաքանակ մասնակցություն նախորդ ընտրությունների համեմատ եւ որ հիսուն տոկոսից իջավ ներքեւ՝ սրանք մեծ առաջընթաց են:
Պայքարը նոր է սկսվում:
Այլասերված գլոբալիստներն իրենք իրենց հովիվի տեղ են դնել, ընտրողներին՝ ոչխարների, իսկ ընտրվողներին՝ իրենց նշանակած կազյոլների, որոնց հետեւից ոչխարները պետք է գնան: Այլասերված գլոբալիստի հայեցակարգը այլասերված է՝ կազյոլների միջոցով ոչխարներին կանաչ դոլարով կամ դրամով արածացնել, դրա համար կազյոլներն օրինակ կծառայեն ոչխարների համար, հետո կազյոլները ոչխարներին կտանեն խուզվելու կամ որպես մսացու՝ հողը կծախեն կամ պատերազմ:
Գլոբալիստի դեմ միայն գլոբալիստը կարող է պայքարել, այլասերվածի դեմ միան նորմալը:
Նորմալ գլոբալիստը իր ընտրողների մեջ դաստիարակում է պայքարող տեսակը, առաջին հերթին իր ու ընտրվողների դեմ՝ որպես ընտրողների պայքարի փորձադաշտ: Ինչպես առյուծի էգը իր քոթոթ կորյուններին կովորեցնում է որսի կյանքի օրենքները, ինքը դառնալով որպես որսի թիրախ, իսկ այդ քոթոթները փոքր են, բայց ճանկերը մեծ են եւ խրվում են էգ առյուծի մարմինը եւ ցավ պատճառում: Կարեւորը՝ ջահելությունը պայքարել սովորի եւ մարդկային ջունգլիներում հաղթի եւ ապագա ունենա, միայն հաղթողներն իրենց ուզած ապագան կունենան:
Ի՞նչ անել: Ա Ընտրություններով ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում է քաղաքական պայքարը, սա անընդմեջ բնական բնազդային գործընթաց է.. Էլի շատ գրեցի 🙂