Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Գալուստ Սահակյանին

Փետրվար 17,2015 19:11

«ԲՀԿ խմբակցությունը երեկ գրություն է ստացել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ, որն, ի դեպ, Գալուստ, որպես ԱԺ նախագահ, օրենքի համաձայն, համարել է հարգելի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ ԱԺ նախագահի գրության պատասխանն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, պետք է փոխանցվեր այսօր, 16․00-ին։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ հայտնել էր, որ ժամը 16.00-ի դրությամբ իրենք Գագիկ Ծառուկյանից որևէ պարզաբանում չեն ստացել ԱԺ նիստերից իր բացակայությունների վերաբերյալ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 16․00-ից տասը րոպե առաջ, իր գործավարն ընդհանուր բաժին է հանձնել Նաիրա Զոհրաբյանի, իբրեւ խմբակցության քարտուղարի գրությունն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Ի պատասխան Գալուստ Սահակյանի հարցման, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակա օրերի վերաբերյալ, համապատասխան կարգով ԱԺ նախագահին են ուղարկվել գրություններ ու սահմանված կարգի համաձայն Գալուստ Սահակյանն այդ բացակայությունները համարել է հարգելի։

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ եթե ԱԺ նախագահը դեռ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ունի լրացուցիչ տեղեկատվության կարիք, խնդրում է դրանց մասին գրավոր տեղեկացնել իրեն։

ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելլաջիոյի Գրիշը) եւ Հարություն Կարագյոզյանը (Կարամելի Հարութը) ԱԺ նախագահին դիմումներ են ներկայացրել՝ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին։ Մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանը բացառել էր, որ ԲՀԿ-ից առնետավազք սկսվի։ «ԲՀԿ-ին մի շփոթեք ՀՀԿ-ի հետ»,- ասել էր Տիկին Զոհրաբյանը։ Ավելի վաղ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր նաեւ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո)։

Նաիրա Զոհրաբյանն ասաց․«Թե իրենց, թե իրենց նախորդների մասին մեկ բան կասեմ՝ նրանց գնահատականը տալու է ժողովուրդը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Ժողովուրդ այդ գնահատականը կտա…
    Միայն դուք եղեք տոկուն և հավատարիմ ընտրված ուղուն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728