Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական անհնազանդությունից վախեցածները. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 27,2015 12:28

«Հիմնադիր խորհրդարանը» ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չմարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցված վարկերը եւ չմուծել ճանապարհային ոստիկանության նշանակած տուգանքները, ու այս կոչը կարգին իրարանցում է առաջացրել սոցկայքերում։ Ասես վերին հրահանգով բոլորը միանգամից վրա են տվել՝ հարայ, հասեք, Ժիրոն խարխլում է մեր պետականության հիմքերը, օտարերկրյա մութ ուժերի պատվերով խաթարում է երկրի կայունությանը, վերջը փորձանք է բերելու ժողովրդի գլխին, որովհետեւ նրա կոչին հետեւողները տուժելու են եւ այլն։ Հարայ¬հրոցի հեղինակները, որպես կանոն, այն նույն «դեմքերն» են, որոնք սոցկայքերում անթաքույց կամ քողարկված կերպով պաշտպանում են իշխանություններին, ինչը նշանակում է, որ քաղաքացիական անհնազանդության կոչի վրա հարձակվելու «վերին հրահանգ» այնուամենայնիվ եղել է։

Իհարկե՝ միամտություն կլինի կարծելը, թե կոնկրետ այս կոչին հետեւողներ կլինեն։ Ավելին՝ լուրջ կասկածներ կան նաեւ, թե արդյո՞ք քաղաքացիական անհնազանդության կոնկրետ այդ դրսեւորումները ճիշտ են։ Բայց խնդիրը ոչ թե սա է, այլ մերձիշխանական շրջանակների արձագանքը։ Ի՞նչ կայունության մասին են խոսում այդ մարդիկ։ Չհասկացանք, կիսաքաղց մարդկանց տարեկան 24 տոկոսով վարկ տվող ու հետո ԴԱՀԿ հաստավիզների միջոցով յոթ կաշի քերթող բանկերն ու լոմբարդնե՞րն են պետության կայունության հիմքը, թե՞ վարորդներից տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամ խլող «մանկության ընկերները»։ Կամ այս ի՞նչ հեգնանք է՝ «այսպես որ շարունակվի, վաղն էլ կոչ են անելու կոմունալ վարձերը չմուծել»։ Բա իհարկե կոչ են անելու, իրենք էլ չանեն՝ ուրիշներն են անելու։ Թե՞ ինչ-որ շուստրիներ պիտի Հայաստան մտնող գազն ուղիղ կրկնակի թանկ վաճառեն բնակչությանը կամ շաբաթը մեկ հոսանքը թանկացնեն, բնակչությունն էլ ոչխարի նման հլու-հնազանդ վճարի՝ հանուն կայունության։ Երեւի ԱՄՆ-ը կամ եվրոպական երկրները շատ անկայուն են, չէ՞, որ այնտեղ օրումեջ գործադուլներ են լինում, իսկ ահա Հյուսիսային Կորեան աշխարհի ամենակայուն երկիրն է՝ այնտեղ նման բաների մասին խոսելու համար միանգամից գնդակահարում են:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031