Լրահոս
Օրվա լրահոսը

«New-York Times»-ի լրագրողը ԼՂ այցելության համար ընկել է Ադրբեջանի սեւ ցուցակ. Взгляд

Ապրիլ 10,2015 14:04

Հեղինակավոր ամերիկյան «New-York Times» թերթի լրագրող Սեթ Կուգելը «առանց Ադրբեջանին տեղեկացնելու» Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով հայտնվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին, ըստ «Взгляд»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը:

«Այդ լրագրողի հոդվածը, որը խեղաթյուրում է այդ տարածքներում տիրող իրավիճակը, անհարգալից վերաբերմունք է թերթը ընթերցողների ու ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի փախստականների եւ բռնությամբ տեղահանվածների նկատմամբ, որոնք արյունալի էթնիկական զտումների են ենթարկվել: Ցավում ենք, որ «New-York Times» թերթում այդպիսի հոդված է հայտնվել»,- մասնավորապես ասել է Հաջիեւը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը նաեւ նշել է. «Կցանկանայի թերթի խմբագրությանը, որը կողմնակալ հոդված է հրապարակել եւ պատմել է տուրիստական ճամփորդությունների մասին Լեռնային Ղարաբաղում, որ այդ տարածքներում այնպիսի հանցագործություններ են կատարվում, ինչպիսիք են մարդկանց առեւտուրը, թմրանյութերի արտադրությունը եւ վաճառքը, զենքի անօրինական վաճառքը, ահաբեկիչների պատրաստությունը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930